27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ «Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ ճշմարտություններ, որոնք կարևոր են մեր հետագա հաջողության համար. Ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և […]

Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»

Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում: Սամվելյանի ներկայացրած թիվը նաեւ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատում՝ նշելով, սակայն, որ, բացի հաստատված ու Կարմիր […]

Այսօր Հայոց բանակի կազմավորման օրն է

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի կազմավորման օրը: Բանակի կազմավորման 31-ամյակն է։ 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։ Հայկական բանակի կազմավորման գործընթացը թեև սկսվել է 1988-ի փետրվարից՝ արցախյան շարժման առաջին օրերից, բայց պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին: Դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին […]

Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում․ «Հրապարակ»

Հունվարի 25-ին աշխատանքից ազատման դիմում է գրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը: Հունվարի 19-ին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Գեղամյանն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել` Արտաշես Գեղամյանի որդին։ Ավելի վաղ՝ հունվարի 16-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել […]

Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի դիմումի մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի […]

Չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար, մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքներ՝ բնակիչներին ստեղծված իրավիճակի և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկություններ հայտնելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, Արցախի նախագահի աշխատակազմի […]

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

Այսօր, հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: «Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,- նշված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում։ «Վեհաժողովն արձանագրում է հանձնաժողովի շարունակական ուշադրությունը […]

«Որքա՞ն օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները»․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում

Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված