Ղարաբաղը ձեզ համար լոկ տարածք է, իսկ մեզ համար՝ հայրենիք. լավ հիշեք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Մամիջանյանն՝ ադրբեջանցիներին
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ԵԽԽՎ լիագումար նիստում, արձագանքելով ադրբեջանցի պատվիրակների ելույթներին, հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայց, հարգելի՛ գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը։ Աշխարհը, […]





































