13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի. Դատարանի որոշումը

Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի։ Նման որոշում քիչ առաջ կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյան՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։ Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։ Հիշեցնենք, […]

Ադրբեջանին, առհասարակ, ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ` սառեցված կոնֆլիկտը. Լապշին

Եվրոպական դատարանը դիտարկում է իմ հայցն ընդդեմ Ադրբեջանի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց այս օրերին Հայաստանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը: «Ադրբեջանը կոռուպցիոն և քաղաքական լծակներ էր փորձում օգտագործել դա թույլ չտալու համար, որովհտեև դա ուժեղ հարված կհասցնի նրանց, երբ դատարանը որոշում կայացնի Ադրբեջանի կողմից իմ սպանության փորձի մասով», – ասաց Լապշինը՝ նշելով, որ Ադրբեջանին դատարանի կողմից […]

Նոր նշանակումներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։ 22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։ Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել […]

Կադրային քաղաքականության մեջ սխալ ունենք. Լևոն Թոքմաջյան

Մի ազգ, որի մեկ քառորդն է միայն իր տան մեջ ապրում, իսկ 3/4-ը սփռված է աշխարհով մեկ, նշանակում է, որ ուներ սփյուռքի նախարարության կենսական պահանջը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտապետ Սամվել Կարապետյանը. «Այլ հարց է, որ այդ նախարարությունը պետք եղած արդյունավետությամբ չէր աշխատում։ Ուրեմն պետք էր այն ավելի հզորացնել, կարգի բերել, որպեսզի այդ կառույցի աշխատանքն […]

Քաղաքապետարանը 378 մլն դրամի 9 «ԿամԱԶ» է գնել առանց մրցույթի. Դավիթ Խաժակյան

Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրել է, որ դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով։ «Սույնով հայտարարում ենք, որ […]

Երևի մոռացել է, ինչպես էր «ասֆալտին փռում» և «վզից բռնում» այլակարծություն ունեցողներին. Շարմազանովը՝ Փաշինյանին

Նախօրեին Փաշինյանը Ցյուրիխում հանդես եկավ հերթական ելութով, որն առաջին հայացքից ականջահաճո է, բայց իրականում` հակասական, ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ժողովրդավարության նվաճումները Հայաստանում։ Երևի մոռացել է, ինչպես էր «ասֆալտին փռում» և «վզից բռնում» այլակարծություն ունեցողներին։ Արդյունքում Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա։ ԱԺ նախագահի […]

Քանի դեռ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ. Չավուշօղլու

Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։ «Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում […]

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի հունվարի 25-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի հունվարի 25-ին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովից (ԵՏՀ)  տեղեկացնում են, որ Ն.Փաշինյանն այդ օրը ԵՏՀ գլխավոր գրասենյակում ելույթով հանդես կգա, որը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության ստանձմանը։

ԵՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Մուրադյանը։ Գևորգ Մուրադյանի թեկնածությունն առաջադրեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ խորհրդի քարտուղար ընտրվեց արևելագետ Արթուր Իսրայելյանը։ Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասաց, որ առաջնային նպատակը պետք է լինի այն, որ ճիշտ գնահատվեն համալսարանի խնդիրների առաջնահերթությունները, իրական հնարավորությունները և լուծումների ճանապարհը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված