«2020թ․ հետո, ոչ միայն հայ կանայք, այլև հայ տղամարդիկ, եթե ոչ միայն հայ են, այլև մարդ, չեն կարող երջանիկ լինել». Ավետիք Իշխանյան

ԿԵՂԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ Աչքիս ընկավ, որ լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհին շնորհավորելով մարտի 8-ը, այսպիսի «հանճարեղ» միտք է հայտնել․ «․․․մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է»։ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեղծ շնորհավորանքներ: Համենայն դեպս, ես այս «հանճարեղ» միտքը առաջին անգամ եմ լսում։ Ինքս տեսել, շփվել եմ բազմաթիվ երջանիկի հայ կանանց հետ․․․մինչև 2020 թվականը։ […]