24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. Թիրախում քաղաքացիական անձինք են

Մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում են […]

Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները

Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հետևած իրադարձությունները զգալիորեն փոխել են աշխարհաքաղաքական իրադրությունն ու ուժային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Միաժամանակ ռուս-ուկրաինական հակամարտությունը կտրուկ սրել է լարվածությունը հիմնական աշխարհաքաղաքական բևեռների միջև, ինչը իր արտացոլումն է գտնում նաև մեր տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին […]

Որոշում է կայացվել թույլատրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես […]

Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը […]

Խոշոր վերլուծաբանի մանր մտածողությունը. Ավետիք Իշխանյան

Սկզբունքորեն չեմ դիտում Հ1-ի հաղորդումները, ջղերս չեն դիմանում։ Սակայն, տեսնելով Պետրոս Ղազարյան-Թաթուլ Հակոբյան քաղաքական զրույցի արձագանքները, ինձ ստիպելով՝ որոշեցի լսել։ Չեմ ուզում անդրադառնալ ողջ զրույցի բովանդակությանը, բայց Արցախի և արցախցիների ճակատագրին առնչվող, Թաթուլ Հակոբյանի կողմից առաջարկվող լուծումներից մեկի մասին չեմ կարող լռել։ Հայոց պատմական հարցերի խոշոր մասնագետ և բարձր մակարդակի քաղաքագետ, նաև իրատես գործիչ Թաթուլ […]

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ […]

Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ»

Մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի զինուժը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, Շուշիի հատվածում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 բարձունքը` Եղցահողի Սարի Բաբա կոչվող լեռից 2,9 կմ դեպի հյուսիս-արեւելք, եւ իրականացնում է դիրքի կառուցման ինժեներական աշխատանքներ: Անմիջապես լուր տարածվեց, որ ադրբեջանական կողմը, գրավելով այս բարձունքը, իր հսկողության տակ է վերցրել […]

Փաշինյանը կշտամբել է Միրզոյանին․ «Փաստ»

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս դրվագը անակնկալ է եղել ոչ միայն քպական պատգամավորների, այլև նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար: Խոսքը ոչ թե բուն հանդիպմանն է վերաբերում, այլ խորհրդարանում այդ […]

Կյանքը՝ Աստծո հոգատար ափի մեջ

Ինչո՞ւ ուրեմն մտահոգվել վաղվա մասին։ Վաղվա մտահոգությունը վաղվա՛ն թողեք։ Յուրաքանչյուր օրվա նեղություն ինքնին բավարար է»։ Մատթեոս 6:34 Տիրոջ հոգատարությունը սահմաններ չունի։ Երբեմն մենք չենք գիտակցում՝ մեզ հետ պատահած այս կամ այն իրադարձության հետևում ով է կանգնած, երբ այդտեղ Տերն է։ Հաճախ պատահում է այնպես, որ թվում է՝ շատ վատ բան է պատահել մեզ հետ։ Անարդարացի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված