26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Տնտեսվարողներին կանգնեցրել են փակուղու առաջ և մի կողմ քաշվել. 168 Ժամ

Հայաստանում ՀԴՄ սարքեր չկան, կամ առաջարկը չի բավարարում պահանջարկը։ Ու եթե մարդ ուզում է բիզնես սկսել` չի կարող, որովհետև ՀԴՄ չկա, իսկ առանց դրա աշխատելու դեպքում ՊԵԿ-ը սպառնում է տուգանք կիրառել։ «Ով որ հսկիչ-դրամարկղային մեքենա չունի և իրականացնելու է գործունեություն, այո՛, տուգանվելու է»,- ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Իհարկե, Դավիթ Անանյանը ճիշտ է ասում։ […]

«Գազպրոմ Արմենիա»-ի 1500-2000 աշխատակից կդառնա գործազուրկ. Փաստ

Թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկե­րությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։ Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխա­տակիցները մինչև այս տարի եռամսյա­կը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղ­բյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն […]

Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. դրանք ձեռք բերելու համար 85 մլն դրամ է հատկացվել. Ժողովուրդ

Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռեւս մա­յիսի 28-ի նիստում եւ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրամ։  Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, […]

Աննա Հակոբյանը պետք է հարցաքննվի. Իրատես

«Իրատեսի» նախորդ համարում տպագր­ված «Պարտադրում են «մուծվել»» վերտա­ռությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակո­բյանի հիմնադրամներին, վերջինիս շատ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստի­ճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Ան­նա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համ­քարությանը զրպարտել է անհիմն մեղադ­րանքներ հնչեցնելով։ Ահա Աննա Հակոբյանի գրասենյակի արձագանքը. «Մեր տեղեկու­թյուններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի […]

Ինչո՞ւ ՀՀԿ-ն չմիացավ ՀՅԴ-ի և մյուս ուժերի հայտարարությանը /տեսանյութ/

Իջևանի դեպքերի, Ստամբուլի կոնվենցիայի, ՀՀԿ վարկանիշի և ներքաղաքական այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի զրույցը ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Ինչո՛ւ ՀՀԿ-ն չմիացավ ՀՅԴ-ի և վեց այլ կուսակցությունների համատեղ: CivilNet  

«Նիկոլ Փաշինյանն իր համար ելքի ռազմավարություն չի թողել, սրընթաց արագությամբ պրոցեսները տանում է դեպի իրավական եւ քաղաքական փակուղի».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, մեկ տարի անց շատերին տեսանելի է դարձել այն, ինչ իրենք տեսնում էին ի սկզբանե՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործընթացը բացառապես քաղաքական է:   Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարի է, ինչ «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. նա մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր […]

«Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց։ Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա։ Դուշանբե, Դավոս, Պիտեր, Վիեննա, Միլան, Վաշինգտոն հանդիպումներին եւ դրանց […]

Նոր դեղամիջոցն արդյունավետ է վերջին փուլի քաղցկեղի դեմ

Նիվոլումաբ (հակա-PD-1) դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է զարգացող եւ այլ մեթոդներով բուժման չտրվող մելանոմայի, երիկամաբջջային քաղցկեղի կամ թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղի դեմ պայքարում։ Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, Ջոն Հոփկինսի անվան Ուռուցքաբանական կենտրոնի (ԱՄՆ) քաղցկեղի իմունաթերապիայի ինստիտուտի գիտնականները փորձարկում են իրականացրել 270 պացիենտի մասնակցությամբ։ Նիվոլումաբի ընդունմամբ 5 տարի ողջ մնալու ցուցանիշները, համաձայն բազմամյա փորձարկումների, ավելի բարձր են […]

«Արարատի» գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից

Սերգեյ Բուլատովը լքել է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ռուսաստանցի մասնագետը Հայաստանը լքել է ընտանեկան խնդիրների պատճառով, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Արարատը» շնորհակալություն է հայտնում Բուլատովին աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում: «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավոր կկատարի Բուլատովի օգնական Սերգեյ Բոյկոն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված