18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուս խաղաղապահները ևս զրկված են սնունդից․ «Իրավունք»

Արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախ որեւէ հումանիտար բեռնափոխադրում չի իրականացվել: «Իրավունքի» տեղեկություններով` հումանիտար աղետը թակել է նաեւ ռուս խաղաղապահների դուռը: Նրանք եւս զրկված են սնունդից: Իհարկե, պահուստները բավարարում են, սովի չեն մատնվել նաեւ արցախցիները, սակայն դեռ որքան կդիմակայեն, դժվար է ասել: Ադրբեջանական կողմը մասնավորապես ռուս խաղաղապահներին առաջարկում է ինչքան ուզում են սնունդ ձեռք բերել […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Չեմ էլ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին. Օվերչուկ

Նիկոլ Փաշինյանը շատ խորը և միանշանակ ասել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով հարցին՝ իսկապե՞ս Ռուսաստանը մնում է Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկեր, թե՞ ՀՀ վարչապետն այժմ ավելի շատ նայում է դեպի Արևմուտք։ «Նիկոլ Փաշինյանը շատ խորը, ողջամտորեն և միանշանակ […]

Լեւոն Տեր-Պետրոսյան. Կիլիկյան Հայաստանի երկարակեցության գաղտնիքը

Ինչպես ցույց էի տվել իմ նախորդ հոդվածներից մեկում («Կիլիկյան Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների հորձանուտում». aliqmedia.am, newsline.am, iLur.am, 19.05.2023), XI–XIV դարերում Մերձավոր Արեւելքը դարձել էր աշխարհակալական չորս ուժերի՝ Արեւմտյան Եւրոպայի, Բյուզանդական կայսրության, Մոնղոլական խանության եւ Իսլամական հասարակապետության բախման գլխավոր թատերաբեմը։ Տվյալ հանգամանքով պայմանավորված, այդ տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ քրիստոնյա թե մահմեդական փոքր պետություններին մնում էր խուսանավել կայսրությունների […]

Ո՞ր հարցերում ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնության չեն գալիս. ԱԳ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել

Միջադեպը քննվում է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հակարիի կամրջի վրա տեղի ունեցածին, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքների։ Մենք ՌԴ դեսպանին ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»,-ասաց նա։ Լրագրողները հետքրքրվեցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ն ցանկանում արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացել՝ Վահան Կոստանյանը նշեց.«Ընթացակարգերը […]

ԲԴԽ-ն դռնփակ է քննում դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը: Նիստն անցնում է դռնփակ. միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։ Նշենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Նա հարցազրույցներից մեկում անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանն ու այն անթույլատրելի համարել: Խոսքը […]

Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին․ Ավինյան

Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլերում ենք: Այդ մասին այսօր հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա անդրադարձավ նաև Սուրմալուի տարածքում նոր կայարանի կառուցմանը։ «Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին», – ասաց Ավինյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված