11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Ազերիները հասել են Իշխանաձորի մոտ, սա նշանակում է, որ նրանք գրավել են Ջեբրայիլի շրջանը․ Թաթուլ Հակոբյան /տեսանյութ/

Պաշտոնապես ասվել է, որ ազերիները հասել են Իշխանաձորի մոտ: Սա նշանակում է, որ նրանք պատերազմի ավելի քան երեք շաբաթների ընթացքում գրավել են Ջեբրայիլի շրջանը՝ 1.050 քառակուսի կիլոմետր տարածք: Իսկ Իշխանաձորը նախկին Ղուբաթլուի շրջանի սկիզբն է Հակարի գետի ներքին հոսանքում: Կարող եք բացել քարտեզը և տեսնել: Գրում է վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:   

Ախր, կյանքով դուք ո՞վ եք․․․

Ներող եղեք, քրեական ենթամշակույթի բառապաշարից օգտվելու համար։ Սակայն հետևելով հայաստանյան տնաբույս վերլուծաբաններին, ովքեր, ոչ միայն Հայոց պետականության, Արցախի անկախության հարցում, այլև անձնական կյանքում( գիտական, մշակութային ) որևէ հաջողություն և ներդրում չունեն, բացի բանակում ծառայելուց անձամբ և որդիներին թռցնելուց և սրան-նրան, օտարին ծառայելով, անձնական շահից ելնելով՝ քծնելուց, ստեր տարածելուց, օտար երկրների քաղաքացիություն ընդունելուց՝ իրենց իրավունք են […]

Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը. Զոհրաբ Մնացականյան

️Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին ԲիԲիՍի. Նախարար Մնացականյան, ինչու՞ հայկական ուժերը խախտեցին զինադադարը: Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը: Եթե դուք մեզ եք մեղադրում, ապա ես եմ հարց առաջադրում. տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին: Այսպիսով, նրանք […]

Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայ զինվորի գլխատման դեպքին։ Հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» պետական գործակալությունը։ ԱԳՆ խոսնակը թվիթերյան իր էջում նշել է, որ Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը, ինչպես թաքֆիրականներն են անում: Նա երկու կողմերին էլ հորդորել է հավատարիմ մնալ միջազգային […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, 12 մահ

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 694-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ մահվան […]

ԱՄՆ եւ ԵՄ գործող դեսպանները կդառնան քավության նոխազ եւ Հայաստանում այլեւս անելիք չունեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ եւ ԵՄ գործող դեսպանները կդառնան քավության նոխազ եւ Հայաստանում այլեւս անելիք չունեն։ Դեռ մեծ հարց է, այսքանից հետո հատկապես տոտալ որակազրկված եւ բարոյազրկված ԵՄ-ն Հայաստանում որեւէ անելիք ունի՞… ԱՄՆ-ին էլ որոշակիորեն ջրի երեսին դեռ կպահի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը։ #StopAzerbaijaniAggression #StopErdogan #StopTurkey #StopAliyev»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված