Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով
Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը։ Արծրուն Հովհաննիսյան
Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը։ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում մեջբերում է արել Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից: «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»,-գրել է նա:
ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։ Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի «շատ բարի» զինվորականները իբր հեշտ ու հանգիստ ընդունում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի […]
Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նաև ավելացրել է, որ տղաների հետ հանդիպումից հետո որոշել է Աղդամի մատույցներից՝ հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: «Այն ներկայացնում եմ հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու […]
ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստի»-ն, Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է […]
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։ «Դա հերթական ապատեղեկատվությունն է, որը նպատակ ունի ներքաշել Հայաստանը ռազմական գործողությունների մեջ», – ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է՝ հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են։ Կոնկրետ բոյ են տալիս։ Ճիշտ է՝ դրանք մասամբ վնասվել են, սակայն իրենց պաշտպանական ֆունկցիան շարունակում են իրականացնել։ Առաջնագծի ինժիներական տարբեր նշանակության ենթակառուցվածքներին ժամանակին շատ եմ անդրադարձել, իրենց խնդիրը այս պատերազմում լուծել են»։
Գուգարաց թեմի դիվանը տեղեկացնում է, որ այսօր լուսաբացին Վանաձորի Սբ. Սարգիս եկեղեցում օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի՝ դեպի Արցախ մեկնեցին թեմի արժանապատիվ քահանաներ Տեր Ներսես քահանա Ղալայանը, Տեր Մերուժան քահանա Սողոյանը, Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը, ովքեր այս ընթացքում ընդ իշխանությամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգեւ արք. Մարտիրոսյանի պետք է ծառայեն Արցախում` […]
























