13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է

Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը հոկտեմբերի 30-ին պահպանվել է: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»,-նշել են ծառայությունից։  

Եթե որևէ երկրի խաղաղապահ մտնի Արցախ, կամ Արցախից որևէ հող հանձնվի, ուրեմն կվերադարձնեք մեր որդիներին կենդանի

Եթե որևէ երկրի խաղաղապահ մտնի Արցախ, կամ Արցախից որևէ հող հանձնվի, ուրեմն կվերադարձնեք մեր որդիներին կենդանի: Խաղաղություն մի մուրացեք, զինեք կռվող բանակին: Դեռ այսքանը: Կարին Տոնոյան

Իրանն առաջարկել է Ղարաբաղում կարգավորման ծրագիր՝ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի մասնակցությամբ, այս մասին РИА Новости-ն տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: «Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում, և մենք կարող ենք պայքարել և դիմակայել այս ճգնաժամին՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցում՝ տարածաշրջանում ազդեցություն […]

«Ցավակցում եմ պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Դավիդյանցի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է. «Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը: Իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից խորին ափսոսանք եմ հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ: Ցավակցում եմ […]

«Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը»

Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի սիրելիներ, ես իմ ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ՝ ինչ է բարեգործությունը, փոխօգնությունը, աջակցությունը, և որևէ բան իմ կյանքում չի փոխվել, բացի ծավալներից: Բայց ես չեմ պատրաստվում հրապարակային դարձնել այդ ոլորտի իմ գործունեությունը, միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ դադարեն բամբասանքներ տարածել և խեղաթյուրել փաստերը: Խնդրում եմ ինձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված