16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Սուրեն Սարգսյանի հեռացրել են Բրյուսովի ինստիտուտից, քանի որ «ընդդիմադիր հայացքներ» ունի

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Բրյուսովի ռեկտորը (ազգանունը չեմ հիշում) որոշեց, որ ես 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով դասավանդելուց հետո այլևս չպետք է այնտեղ դասավանդեմ ԱՄՆ արտաքին քաղաքականություն, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ (բնականաբար, լսարանում դրանք չեմ հնչեցնում): Ով էլ որոշի դասավանդել առարկան, բոլոր նյութերը պատրաստ եմ տրամադրել:

«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը». Պուտին

Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ, պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ Վլադիմիր Պուտինը պատասխանել է. «Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ։ Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է»։ Նաև հավելել է. «Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց […]

Բաքուն համաձայնել է բացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանը Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում համաձայնել է Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ։

Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Թեև մեզ հայտնի չեն զրույցի մանրամասները, սակայն ինքնին զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա նաեւ նշել է. «Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո։ Ուստի զրույցի հիմնական թեման […]

Հարձակում կամ ագրեսիա կարող է լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղությամբ․ Տիգրան Աբրահամյան

Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Լաչինի […]

Ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռը մտավ Ստեփանակերտ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Կարմիր խաչի հումանիտար օգնությամբ բեռնատարը վաղ առավոտյան Ակնայի ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հիշեցնենք, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի` օրեր առաջ տարածած հաղորդագրության` պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Դրանից հետո, սակայն, Արցախի իշխանություններն արգելել էին մուտքը` այն բանից հետո, […]

«Ասել եմ` այո». Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց` Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Արցախը: «Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը: Նա ասաց, թե այս հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության […]

Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը

Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- նշում են ՀԹԳՄ-ից։ Ընդամենը հաշված օրեր անց նա կդառնար 68 տարեկան: Սամվել Սարգսյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971թ. […]

ՔՊ-ն փորձելու է մեծ հանրահավաք անել․ արդեն իսկ հրահանգվել է բոլորին մարդ բերել․ «Հրապարակ»

ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի հանրահավաքով: Սկզբում հանրահավաքի վայր են դիտարկել Հանրապետության հրապարակը, սակայն որոշումը կանգ է առել Երեւանի քաղաքապետարանի հրապարակի վրա, քանի որ Հանրապետության հրապարակ լցնելը բարդ գործ է, ուստի ճիշտը քաղաքապետարանի մոտ հավաքվելն է, որտեղ մարդկանց սակավությունն աչք չի ծակի։ Այսպիսով՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին ՔՊ-ն փորձելու է մեծ հանրահավաք անել, արդեն իսկ հրահանգվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված