02 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պաշտոնյաների ընտանիքի անդամները կօգտվեն ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից

Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ։ Նախագիծն այսօր ԱԺ-ին ներկայացրեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ օրենքով նախատեսվո՞ւմ է, թե ովքե՞ր են համարվում պաշտոնատար անձի ընտանիքի անդամներ ու ինչո՞ւ պետք է պաշտոնյայի ընտանիքի անդամը միևնույն սրահով մտնի օդանավ։

Պատգամավորն իր հարցն ուղղել էր ԱԳ փոխնախարարին, սակայն պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում եմ՝ ընտանիքի անդամներ սահմանումը բոլորս հասկանում ենք: Իմաստ կա՞, որ մի շենքով պաշտոնյան մտնի օդանավ, մյուսով՝ ընտանիքի անդամները», – արձագանքեց Սիմոնյանը:

Նշվում է, որ օդանավակայանի հատուկ և պատվիրակությունների սրահներն ընդհանուր սրահից շատ առավելություններ չունեն: Եթե ՀՀ պաշտոնատար անձն ուզում է անցնել ոչ թե հատուկ կամ պատվիրակությունների, այլ ընդհանուր սրահից, ապա ազատ է այդ որոշման մեջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ