ՀՀ բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով

Հայաստանում շատ կարևոր բան է տեղի ունեցել, կառավարությունում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ: «Սա նաև ժողովրդագրության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, սա նաև առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք շատ լավ ցուցանիշ ունենք` մեռելածինների թվաքականի […]