26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Գլուխները պատին կտան՝ թույլ չենք տա». Վանեցյանն արձագանքել է քաղաքական վենդետաների մասին Փաշինյանի հայտարարությանը

«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Սյունիքում արձագանքել է վարչապետի պաշտոնակատարի այն հայտարարությանը, թե քաղաքական վենդետաներ է լինելու: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է դաշինքի անդամ, փորձագետ Տիգրան Աբրահամյանը: «Գլուխները պատին կտան՝ թույլ չենք տա», – կարճ արձագանքել է Վանեցյանը։ Աբրահամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն էլ ավելացրել է, որ նման երևույթներին ամենալավ պատասխանը տվել են սյունեցիները՝ […]

Գարշելի է, հնդկական կինո. Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի առաջարկին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների վերադարձի դիմաց իր որդուն որպես պատանդ ուղարկել Բաքու։ «Դուք սկսեցիք մի գարշելի փաստից, էդ սենտիմենտալ հնդկական կինոյի տեսարանները, ամոթ է ուղղակի դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահը։ Նա նշեց՝ […]

«Պատիվ Ունեմ» դաշինքը Սյունիքում է

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ: ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ եղել է մարզի Տեղ համայնքում, հանդիպել բնակիչների հետ, զրուցել ինչպես համայնքային խնդիրների ու մտահոգությունների, դրանց լուծման ուղղությամբ դաշինքի առաջարկությունների, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում խորը ճգնաժամում հայտնված մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման մասին: […]

ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը տրամադրել է 6 հայ զինծառայողների վիճակի մասին փաստաթղթերը

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ Եվրոպական […]

Հարգելի իրավապահներ, ժամանակն է տարանջատվել երկիրը աղետի տանողից. Էլինար Վարդանյանի կոչը

Ոստիկանը մերն է կարգախոսով իշխանության եկած անձը, այսօր ուզում է բարիկադներ սարքել հասարակության և ոստիկանության միջև։ Վենդետայի, քաղաքացիական վրեժի և այլ անհավասարակշիռ կոչերով Փաշինյանն ուզում է երկրում քաոս ու արյուն ստանալ, թշնամանք ու կռիվ։ Մենք չենք ուզում։ Մենք երկրի ներսում թշնամի չունենք։ Մենք ոստիկաններին համարում ենք մեզ եղբայր ու քույր։  ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության […]

Սերժ Սարգսյանը Սյունիքում է

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ: ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ եղել է մարզի Տեղ համայնքում, հանդիպել բնակիչների հետ, զրուցել ինչպես համայնքային խնդիրների ու մտահոգությունների, դրանց լուծման ուղղությամբ դաշինքի առաջարկությունների, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում խորը ճգնաժամում հայտնված մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման մասին: […]

Զոհերի դիերն ամիսներ շարունակ նկուղի հատակին նետելը առողջապահության նախարարը ընդամեն «ոչ պատշաճ պայման է» համարում

Զոհերի դիերն ամիսներ շարունակ նկուղի հատակին նետելը առողջապահության նախարարը ընդամեն «ոչ պատշաճ պայման է» համարում՝ կրկնելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Պուտինը, Մակրոնը, Բայդենն էսօր խոսում են Նիկոլի հետ, նա էլ չգիտեմ՝ հասկանո՞ւմ է, թե՞ աղավաղում է նրանց ասածները, երկուսն էլ հնարավոր է. ՀՀ առաջին նախագահ

Ես մի անգամ ասել եմ, որ Արցախի կարգավորման խնդրին էքսպերտային մակարդակով տիրապետում է վեց մարդ՝ ես, Ռոբերտ Քոչարյանն, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը ու Վազգեն Սարգսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Հիմա սկի երեք հոգի էլ չի տիրապետում դրան», – ասաց նա։ Առաջին նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մինչև օրս […]

«Ո՞ւմ է հանձնարարել, ուղիղ կապո՞վ, թե՞ ԱԱԾ-ի միջոցով է հանձնարարել». Խաչիկ Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դաշինքը ղեկավարող վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը բազմիցս ասել է՝ եթե ինքն իշխանություն լիներ, ապա կարող էր գերիների հարցը շուտափույթ լուծել։ «Գերիների հարցը ոչ թե անձնական մակարդակի դիվանագիտության խնդիր է, այլ՝ միջպետական հարաբերությունների հարց է։ Հաշվի առնելով, որ այսօր իշխանությունը տիրապետում է մանիպուլյացիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված