Ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները, այդ թվում՝ երեխաների. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փորձել է կապ հաստատել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, սակայն՝ ապարդյուն։ «Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել, բայց արձագանք չենք ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանասյանը։ Նա նշեց, թե Ադրբեջանում բանտարկված հայերի անմեղության կանխավարկածի սկզբունքները բոլոր մակարդակներում խախտվում են։ «Ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործ թե՛ պետական մակարդակում, թե՛ քաղաքացիների կողմից»,- […]