09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը թունելների շինարարություն է սկսել դեպի Շուշի ճանապարհին

Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա: Նոր նախագծի համաձայն` ճանապարհի ձգվածությունը կամուրջների և թունելների հաշվին կկազմի 84,6 կմ: Թունելները կառուցվելու են բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում և շրջադարձերի վրա: Ճանապարհին, ընդհանուր առմամբ, 7 թունել է կառուցվելու, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 6,3 կմ: Թունելները կառուցվում են երկու ուղղությամբ և 12 մետր լայնությամբ: Բացի […]

Առուշ Առուշանյանը կալանավորվեց

  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կկալանավորվի: Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ հուլիսի 15-ին, բավարարել էր Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունից, ինչից […]

«Կարող ես հաղթել պատերազմի դաշտում, սակայն պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ. Ալիևը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը». Regnum

Հայտնի կովկասագետ Ստանիսլավ Տարասովն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Regnum կայքում հրապարակել է ծավալուն հոդված` «ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին» վերտառությամբ: Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ստեղծարար» բնույթ ունի, և դա չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը: Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս […]

Հակառակորդն այսօր կրկին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 162, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 162 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 111-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4558 է Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 16-ի […]

Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը․ Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջով իր անունից հրապարակում է եղել, որը ներկայացնում ենք ստորև․ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ: Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և […]

Ռուս խաղաղապահներն ապահովում են հացահատիկի բերքահավաքի անցկացման անվտանգությունը Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բնակիչների կողմից իրականացվող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: «Ներկա պահին իրականացվում է գյուղատնտեական աշխատանքների անվտանգության ապահովումը Մարտակերտի շրջանում»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը: Նշվում է, որ տվյալ շրջանի համար հացահատիկի բերքահավաքն ուշացումով է սկսվել. երկու ամսից կմեկնարկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված