24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս գործընթացը նրա համար է, որ չլինի այն տեսակը, ով պայքարում է թշնամու դեմ. Առուշ Առուշանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց: Մինչև դատական նիստի մեկնարկը, որտեղ պետք է հրապարակվեր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը՝ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին, որի համաձայն, ըստ ՀՔԾ հաղորդագրության, Առուշանյանը Քարահունջ համայնքի բնակիչներին գումար է տվել՝ որպես սոցիալական օգնություն, ինչի դիմաց հորդորել է  քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

«Բազմիցս այդ մասին խոսել եմ, ևս մեկ անգամ կրկնեմ: Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները, քաղաքները, գյուղերը, օրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5%-ի չափով մենք ամեն տարի, ավագանին է հաստատում, տվյալ գումարը պետք է տրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս դեպքում Գորիսի համայնքը… ես ընդունել եմ 773 միլիոն դրամ, հիմա 1 միլիարդ 200 միլիոն է: Այսինքն՝ դրա 5%-ը կազմում է 60 միլիոն դրամ: 60 միլիոն դրամը մենք տրամադրում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին: Այսինքն՝ քաղաքացիները դիմում են իրենց խնդիրներով, և մենք փորձում ենք խնդիրներին լուծում տալ: Եվ ՏԻՄ օրենքով նաև ամրագրված է, որ ես յուրաքանչյուր ամիս պետք է այցելեմ բնակավայրեր, այսինքն՝ գյուղեր կամ քաղաք, և մարդկանց խնդիրները լսեմ, և սոցիալական այդ նույն տողը, որը ավագանին է հաստատում, այդ նույն տողով փորձենք որոշակի օգնություն տրամադրել»,- ասաց Առուշ Առուշանյանը:

Գորիսի համայնքապետի խոսքով՝ բնակիչներին նման սոցիալական աջակցություն տրամադրելը կրել է պարբերական բնույթ, և դա համայնքապետի բնականոն աշխատանքի մի մասն է,  այդպես է եղել նաև իրենից առաջ:

 

«Բոլոր համայնքները ոչ թե դա անում են, որ լավ է, ինչ-որ մեկը պետք է գնահատական տա, շնորհակալություն հայտնի, այլ՝ դա մեր աշխատանքն է: Անկախ քաղաքական հայացքներից, անկախ կուսակցական պատկանելությունից, դա մեր աշխատանքն է ուղղակի…

Առհասարակ երբևէ իմ աշխատանքային այս 3.5 տարվա մեջ նման բան երբեք չի եղել և չի էլ կարող լինել: Հենց նույն ձեր նշած գյուղում ես գրեթե 2-3 ամիսը մեկ լինում եմ, եղել եմ 2018-ին, 2019-ին, 2017-ին, 2020-ին: Եվ այստեղ մի կետ կա, որ ուզում եմ նշել: Իմ (այցերը.- Ա.Հ.) տվյալ գյուղեր, որոնք սահմանամերձ են, ավելի հաճախակի են դարձել՝ պայմանավորված… հենց նույն Քարահունջ գյուղը, մարդիկ բազմաթիվ հողեր են ունեցել, որոնք մշակել են և իրենց կեցության խնդիրն են լուծել: Այսօր այդ հողերը հայտնի պատճառներով տրամադրվել են, դա ոչ թե հանձնվել է, կամ կրվել ենք այդ հողերը, այլ ուղղակի նվիրատվություն է եղել թշնամուն, և մարդիկ աշխատանք չունեն: Հետևաբար՝ մենք փորձում ենք ինչ-որ բաներ, խնդիրներ լուծել որոշակի ժամանակահատված, մինչև մարդիկ նոր աշխատանք կգտնեն, կամ համայնքապետարանը ինչ-որ նոր ուղղություն կտրամադրի ժողովրդին, որպեսզի կարողանան իրենց կեցության խնդիրը լուծել»,- ասաց Գորիսի համայնքապետը:

Առուշանյանի վստահեցրեց, որ այն, ինչ կատարվում է,  քաղաքական գործընթացի մաս է և   ունի  քաղաքական շարժառիթ, «Հայաստան» դաշինքի կազմում Գորիսի համայնքապետի  ներգրավված լինելը,   իշխանության հրաժարականը պահանջելը, բայց կա նաև այլ նպատակ՝ հեռու պահել Սյունիքի համայնքապետերին մարզում հնարավոր զարգացումներից, օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի բացումը:

«Լայն քննարկում կա, արդեն չեն էլ թաքցնում և կառավարությունում են ասում՝ մթոմ թե՝ «դե մենք ճանապարհներ ենք ուզում, բայց իրենք էդ հողն էլ են ուզում»: Այնպես են խոսում, մթոմ նորմալ է, որ մենք պետք է թշնամու հետ ապրենք: Գուցե իրենց համար նորմալ է, թող գնան, Ադրբեջանում ապրեն: Հայի տեսակի համար նորմալ չի: Ես չեմ կարծում, որ իր հողը սիրող, երկիրը սիրող մարդը կարող է գնալ-ապրել մի մարդու հետ, ում հետ մենք դարեր ի վեր…

Նաև հաճախակի են լինում մեր տարածքում թշնամիների հետ պրոբլեմներ, ինձ թվում է՝ (անում են, որ- Ա.Հ.) չլինի այն տեսակը, ով պայքարում է թշնամու դեմ»,- ասաց Առուշ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ