29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առուշ Առուշանյանը կալանավորվեց

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կկալանավորվի:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ հուլիսի 15-ին, բավարարել էր Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունից, ինչից հետո Առուշ Առուշանյանը հրավիրվել էր ՀՔԾ: Հենց ՀՔԾ մուտքի մոտ Առուշանյանի մասնակցությամց հերթական նկարահանումն էր բեմադրվել՝ Առուշանյանին պառկեցրել էին գետնին, ձեռքերը ոլորել էին և ստեղծել էին բերման ենթարկելու իմիտացիա:

Առուշանյանը երեկ ՀՔԾ-ից դուրս գալուց իր մասնակցությամբ նկարահանումները մանկապարտեզին, անիմաստ բան էր որակել:

«Մանկապարտեզի ինչ-որ բաներ են անում, անիմաստ ինչ-որ… բառեր չեմ գտնում մեկնաբանելու. ուղղակի եղել է այն, ինչ եղել է»,- ասել էր Առուշանյանը:

ՀՔԾ-ում երեկ մեղադրանք էր առաջադրվել Առուշանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ