31 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սրանց հայհոյելն անգամ քիչ է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք որևէ օրենք կարո՞ղ է արգելել ինձ, իրերն իրենց անունով կոչել։ Սրանց հայհոյելն անգամ քիչ է. սրանք պատժվելու են հայրենիքի և պետության դեմ գործած դավաճանության համար»։

Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է․ Շարմազանով

Արձանագրում եմ մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է։ Հայաստանում, իմ խորին համոզմամբ, դասական առումով իշխանություն չկա,եթե իշխանություն ունենայինք՝ պատերազմն անհամեմատ ավելի շուտ կդադարեցվեր,կլուծեին գերիների խնդիրը, չէր կազմվի հունվարի 11-ի արձանագրությունը, թույլ չէին […]

Թշնամին կրկին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243, մահվան՝ 6 դեպք

Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 110-ի:   Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4614 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 31-ի դրությամբ […]

Պատմության դասագրքերում այս իշխանության մասին ճշմարտությունը գրողներին ի՞նչ պատիժ է սպառնում․ «Փաստ»

«Մինչ Հայաստանի սահմաններում շարունակվում է անհանգստությունն ու լարվածությունը, մինչ Հայաստանը մխրճվում է նորանոր խնդիրների ու ճգնաժամերի հորձանուտ, գործող իշխանությունները լիազորություններն ավարտող խորհրդարանի վերջին «շնչում» անցկացրեցին «անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» քրեականացնող օրինագիծը: Իհարկե, ցանկացած քաղաքակիրթ ընտանիքում երեխաներին շատ փոքր հասակից սովորեցնում են, որ հայհոյելը վատ է, որ […]

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում երկրորդ հաղթանակը տարավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63 կգ)։ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում մենամարտեց 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ եւ տարավ տպավորիչ հաղթանակ՝ 4։1։ Առաջին ռաունդում մրցավարները նախապատվությունը տվեցին ադրբեջանցի բռնցքամարտիկին (4:1), թեեւ Բաչկովը բավական […]

Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». «Փաստ»

«Օգոստոսի 2-ին կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որով կավարտվեն յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունները: Եվ ահա, «վերջին օրով» իշխանությունները երեկ հրատապ հրավիրեցին արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերը փաստացի ոչ մի կապ չունեին երկրում տեղի ունեցող գործընթացների ու առկա սպառնալիքների հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթն անցկացնելու համար քվորում ապահովելը այդքան էլ հեշտ չի եղել։ Մեր աղբյուրի […]

Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել՝ զերծ մնալ հայ-ռուսական հարաբերությունների ներքին խոհանոցը բացելուց, նաեւ՝ Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելուց, քանի որ դա կարող է թանկ նստել պետության ու հայ ժողովրդի վրա։ Այդ իրավունքը տրված է բացառապես Նիկոլ Փաշինյանին, ով ասելիքը տեղ է հասցնում դիվանագիտորեն, ինչպես նախօրեին կառավարության նիստում, երբ վերջին ռազմական բախումների եւ ՀԱՊԿ-ից շարունակվող […]

ՔՊ-ականները կհավաքվեն. որն է գլխավոր հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր եւ վաղը ակտիվ հանդիպումներ ունենալ միմյանց հետ եւ ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկել անելիքները: Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, որի հետ կապված՝ օրերս թեժ քննարկում էր ունեցել իշխող թիմը, եւ կարողացել էին միայն ընտրել Պետաիրավական հարցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված