19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա. Արթուր Վանեցյան

Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ եթե Ազգային ժողով կբերվի մի օրինագիծ, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, ՀՀ պետական շահերից, այո, պատրաստ են ու պարտավոր են համագործակցել իշխանության հետ ու […]

Հայ ժողովրդի վերջին մեղքն այս խոհրդարանն է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ընտրում են, կամ նշանակում են «վարչապետ», որ այդ նույն կապիտուլյանտը գնա ու էլի դավաճանի։ Այսինքն՝ գնա ստորագրի սահմանամերձ նոր տարածքներ հանձնելու, Արցախը վերջնականապես մոռացության տալու, իսկ Հայաստանը՝ «проходной двор» դարձնելու փաստաթղթերը։   Եվ այս ամենն առանց անվտանգության որևէ երաշխիքի, ինչը նշանակում է, որ ցանկացած […]

Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից, և հիմքերի առկայության դեպքում միջնորդել ԱԺ՝ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ. Արթուր Ղամբարյան

Եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։ Դա առաջացնում է իրավական և քաղաքական հետևանքներ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը: «ԻՐԱՎԱԿԱՆ հետևանքների մասով՝ […]

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, Հայաստանն ապահովեց առաջին մեդալը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի առաջին մեդալը Տոկիո-2020-ում: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց 23-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ ու հաղթեց 4:1 […]

Հայտնաբերվել է 22-ամյա զինծառայողի դի. ՊԲ

Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր […]

Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», – ասված է Փաշինյանի որոշման մեջ:

Հայաստանում շրջանառվում է «Դելտա» շտամը. հաստատվել է 25 դեպք

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող իր տանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), […]

Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակել է Նիկոլ Փաշինյանին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասված է նախագահի հրամանագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված