23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»

«Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթաքումն է անում եւ այնպիսի հայտարարություններ հնչեցնում, որոնք հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս քարոզարշավի ժամանակ արված հայտարարություններից մեկին: Բանն այն է, որ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ էր հղել բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ եւ, մասնավորապես, նշել. «Ադրբեջանում […]

Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում. «Հրապարակ»

«Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել: Դեռեւս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում եւ լուսավորում է քաղաքը: Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երեւում է անգամ Ստեփանակերտից: Իսկ […]

Բոլոր հարցերը պետք է լուծել դիվանագիտական մեթոդներով, իսկ խնդրի երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանի դելիմիտացիայից և դեմարկացիայից հետո. Լավրով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ Անդրկովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդման խնդրին։ Նա նշեց, որ այդ հարցին ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել։ Լավրովի խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվել են նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, […]

«Լավրովի և օմեգա Միրզոյանի ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը բացառապես կապիտուլյանտի մեղքով է»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համաշխարհային դիվանագիտության ալֆա՝ Լավրովի և գործակալական ցանցի օմեգա՝ Միրզոյանի ասուլիսից մի քանի կարևոր շեշտադրում: 1. Գերիների հարցը Ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես կապիտուլյանտի մեղքով է՝ ա. Ինչո՞ւ հայկական կողմը միանգամից, անվերապահ և մի բան էլ ավել կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարության […]

Խաղաղությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, սակայն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ պահպանվում է բավականին լարված իրավիճակ. Միրզոյանը՝ Լավրովին

Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի հանդիպումը: «Լավ հնարավորություն կա՝ կարծիքներ փոխանակելու, թե ինչ վիճակում են գտնվում մեր երկկողմ հարաբերությունները: Դրանք հագեցած են՝ և՛ տնտեսություն, և՛ անվտանգության ոլորտ, և՛ ներդրումներ: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի շրջանակում: Խոսքը նաև հումանիտար, կրթական և գիտական կապերի մասին է և, իհարկե, խորհրդարանների […]

Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հանձնաժողովի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս ընդդիմադիր խմբակցություններին հնգօրյա ժամկետում նոր թեկնածություն ներկայացնել:  

«ՀՀ–ի նման ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ գտնվող երկրների դեպքում պետական պարտքին գումարվող ամեն 1 մլն դոլարը խփում է տնտեսության ու, առհասարակ, ապագայի դագաղի հերթական մեխը»

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի պետական կառավարման արդյունավետությունն անհրաժեշտ է գնահատել ոչ թե վերացական միջազգային փորձի համատեքստում, այլ պարզապես զուգահեռներ անցկացնելով մեր անմիջական հարևանների հետ: Վերցնենք, օրինակ, պետական պարտքը, որը թեև գործող պսևդո-իշխանությունները համարում են նորմալ, սակայն պարզ է, որ Հայաստանի նման ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ գտնվող երկրների դեպքում պետական պարտքին գումարվող ամեն […]

Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն է սկսելու ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը տեղեկացնում է, որ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն սկսող ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի հիմնադրման առիթով Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին պաշտոնական ընդունելություն տեղի կունենա։ «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն է սկսելու […]

«Թույլ չենք տալու, որ իրենց ուզած քարը դնեն, երեխուս հանելու եմ բերեմ, կառավարության շենքում դնեմ»․ Եռաբլուրում քանդել են զոհվածի գերեզմանը

Արցախյան վերջին պատերազմում զոհված՝ ժամկետային զինծառայող Նարեկ Գևորգյանի հարազատներն այսօր վաղ առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում։ Զոհված զինծառայողի հարազատների խոսքով՝ երեկ երեկոյան Նարեկի հայրը գնացել է Եռաբլուր զինվորական պանթեոն և ականատես եղել որդու ապամոնտաժված շիրմաքարին․ «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հիմքով է հրաման տվել, որ սարքած գերեզմանը քանդեն։ Գերեզմանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված