Հայրենասե՛ր մարդիկ, համախմբվե՛ք, թույլ չենք տա, որ իրականանա սրանց հայրենադավ օրակարգը
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է: livenews.am
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է: livenews.am
Տեւական ժամանակ է, որ մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է բացահայտ եւ քողարկված քաղաքականություն. Իշխանավորները եւ նրանց շրջանակներն արդեն առանց ավելորդ ձեւականությունների թիրախավորում են լրագրողներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի լրագրողների միության նախագահ, 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Նրա […]
Արցախի «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել Սիրելի΄ հայրենակիցներ Ցավով պետք է նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության: Պետք է նշենք, որ առաջին անգամ է նաև, որ Արցախի իշխանությունները նույնպես չեն գտնվում իրենց բարձրության վրա: Առաջին անգամ է, որ […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթությունը ոչ միայն գիտելիքի, այլեւ արժեքների փոխանցման համակարգ է։ Հատկապես աղետալի պատերազմից հետո մեզ առավել քան երբեւէ պետք է արդիական բովանդակությամբ ու ազգային ոգով կրթակարգ։ Ուստի շնորհավորում եմ Գիտելիքի եւ Արժեքների օրը, սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ»։
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամառն անցնում է․․պատերազմի մեկ տարին՝ 27 օրից․․․․Եթե դեռ չեք խենթացել, ուրեմն էն գլխից էիք խենթ․․․․ 2021-ի աշունը նույնպես անակնկալներով է լինելու․․․»:
«Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն» («Caucasus Heritage Watch») ահազանգել է Արցախում, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող Մակուն կամրջի ավերման մասին: Այն քանդել է ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո՝ գետի հատվածում արվող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավիրվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Աղբյուրը նշում է նաև, որ […]
Սույն թվականի հուլիսի 26-ին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։ Դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական […]
Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 615 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 750-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4857 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան […]
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ: Եղե՛ք համարձակ ու վստահ: Գիտելիքի միջոցով բացե՛ք բոլոր դռները, բացե՛ք կամքի ուժով […]
























