09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ստացվում է, որ կապիտուլյանտն ի լուր աշխարհի քողարված կերպով հայտարարում է, որ ինքը համակերպվել է կզած վիճակին». Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսինքն ստացվում է, որ կապիտուլյանտն ի լուր աշխարհի քողարված կերպով հայտարարում է, որ ինքը համակերպվել է կզած վիճակին և այն որ ինքը Հայկական Բանակը պատրաստելու է ՄԻԱՅՆ պաշտպանվելուն, ու սա հայտարարում է եռակողմ հանդիպումից առաջ… Այս հայտարարությունը լիովին ճիշտ բնութագիր է սրանց համար, կապիտուլյանտի հայատյաց հայտարարության միտքը որ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, մահացել է 45 մարդ

Հոկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 […]

Հեռանկարում ունենք մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը. Նիկոլ Փաշինյան

Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը, խորհրդարանում այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ տարածքից, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի […]

Անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը

Հոկտեմբերի 23-ին, անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար ուղևորներից ոչ ոք չի տուժել։ ՀԿԵ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում: Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ: Ընկերությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին երկաթուղու […]

COVID-19. Հայաստանում կատարվել է 677 հազար 32 պատվաստում

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677 հազար 32 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466 հազար 785, երկրորդ դեղաչափ` 210 հազար 247: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության […]

Ինչ չես կարող, Աստված կանի

Մեր կյանքի բոլոր իրավիճակներում, երբ հույսը սկսում է մարել, երբ այլևս չենք վստահում սեփական ուժերին, սկսում ենք ապավինել Աստծուն: Մինչդեռ իրականում տեսականորեն գիտենք ու հասկանում ենք, որ Աստված ամենուր ու մշտապես է մեր միակ հույսն ու ապավենը, որ անգամ այն պահին, երբ կատարելապես վստահ ենք մեր ուժերին, պիտի որպես ապավեն ունենանք Տիրոջը, խնդրենք Նրա առաջնորդությունը: […]

ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարևոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը․ Իշխան Սաղաթելյան

Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է: Արդյո՞ք դա հնարավոր է, իմ կարծիքով՝ հնարավոր է, եթե զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմված ու բավարար թվաքանակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով սպասվելիք հանրահավաքներին: «Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման […]

Մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ․ Առուշ Առուշանյանի հարցազրույցը կալանավայրից

Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կալանքի տակ է, պատասխանել է Hraparak.am-ի հարցերին։ Առուշ Առուշանյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․  – Սպասելի՞ էր, որ նման արդյունքներով կհաղթեք իշխանություններին: – Այսպես պատասխանեմ` մենք այս ընթացքում հասարակության հետ մշտապես շփվել ենք միասնական ընտանիքի սկզբունքով և երբեք «սև ու սպիտակ» կամ «մերոնքական-ձերոնքական» չենք արել։ Աշխատել ենք արդար, անմնացորդ նվիրվածությամբ, […]

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո, ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարության մեջ։ «Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված