08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում 90 տոկոսից ավելի շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. Նախարար

Հայաստանում 90 տոկոսից ավելի շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հաշվի առնելով «Դելտա» շտամի ագրեսիվությունը, դրա ծանր ընթացքի առկայությունը՝ կարելի է ասել, որ մեր բժիշկների մասնագիտական բարձր որակների և անտրտունջ աշխատանքի արդյունքում մահացության տոկոսային առումով աճ չունենք», – ասաց նախարարը։

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, սպասում է դրական ազդակի Բաքվից. ԱԽ քարտուղար

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Դրա կարևոր մոտեցումներից է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը», – ասաց նա։ Միևնույն ժամանակ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի համար որևէ խանգարող հանգամանք չկա այս պահին։ […]

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը ծայրահեղ լարված է. խստացումներ են լինելու

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է: Նա Առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել վերջին տվյալները: Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ երեկ իրականացվել է 15 հազար 818 թեստավորում, որից դրական է հաստատվել 2307-ը, արձանագրվել է 38 մահ: Նախարարի խոսքով՝ այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2307 նոր դեպք, մահացել է 49 մարդ

Հոկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած, 6189-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 048 128 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 15 818 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2307 […]

Կեղծ դիպլոմ ներկայացրած նախկին փոխմարզպետը Փաշինյանի ձեռամբ վերանշանակվեց․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը որոշել է Վահան Զարոյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Առաջին հայացքից սովորական այս նշանակումը, սակայն, իրականում վարչապետի աթոռին կառչածի հերթական խայտառակ որոշումն է, քայլ, որը և՛  տրամաբանությունից դուրս է, և՛ զավեշտալի: Բանն այն է, որ կարկառուն նիկոլական Վահան Զարոյանն առաջին անգամը չէ, որ փոխմարզպետ է նշանակվում իր շեֆի ձեռամբ. նա այդ […]

ՄԻՊ-ը առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ․ ՄԻՊ աշխատակազմ

ՄԻՊ գրասենյակից հայտնում են․  ««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։ Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։

«Աննախադեպիզմի» համախտանիշն ընդդեմ բյուջեի ճաքերի ու տնտեսական կոլապսի. «Փաստ»

Հայաստանի տնտեսության ապագայի նկատմամբ կանխատեսումները մնում են մշուշոտ։ Դա պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական գործոններով և Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքով, այնպես էլ գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Հայաստանի տնտեսության վերականգնումն առավել կենսական հարց է դարձել հատկապես պատերազմից հետո, քանի որ տնտեսությունը զարգացման հունի մեջ գցելու արդյունքում է, որ մեր երկիրը կկարողանա նորից կառուցել ռազմական գործողությունների արդյունքում խաթարված […]

Քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր. «Փաստ»

«Վերջին օրերին սոցցանցային հարթակներում տարածվում են կասկածելի ծագմամբ տեղեկություններ, թե հնարավոր է՝ առաջիկայում պատվաստումները դառնան վճարովի: Նման տեղեկությունները չափազանց արագ են տարածվել և խուճապ են առաջացրել հանրության շրջանում: «Փաստ» թերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է հավանական նման քայլը: «Պատվաստումները շարունակվում են անվճար տրամադրվել ՀՀ քաղաքացիներին, այդ առումով մեր քաղաքականության մեջ ոչինչ […]

ՔՊ-ն բոլոր զենքերը կիրառում է Տաթևում իշխանությունը չհանձնելու համար. «Հրապարակ»

«Իշխող ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար: Իշխող կուսակցությունը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով վերահաշվարկի արդյունքները: Մեզ չհաջողվեց պարզել դիմումի բովանդակությունը, սակայն երկրորդ տեղը գրաված «Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանն ասաց, որ խոսքը 1 անվավեր քվեաթերթիկի վավեր ճանաչելու մասին է: Եթե դատարանը բավարարի ՔՊ պահանջը, ապա Տաթեւում ձայները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված