«Հայկ Մարությանը գտնվում է վտանգավոր «զոնայում»». ՔՊ-ականներն այս անգամ ներում են, բայց զգուշացնում՝ մյուս անգամ անձամբ գա ԱԺ
Ազգային ժողով այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն եկել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը՝ ներկայացնելու բյուջեի ծրագիրը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հերտաքրքվեց՝ ինչո՞ւ Հայկ Մարությանը անձամբ չի ներկայացել: «Ճիշտն ասած՝ քաղաքապետն անձամբ էր ուզում գար ու ներկայացներ, բայց, ցավոք սրտի, ներկայիս համաճարակը մտավ իրենց տուն, իր երեխաներն ու կինը հիվանդ են քովիդով […]





































