14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ով ինչից խոսում է , սրանք ասում են ՝ մեր օգտին ժողովուրդը քվեարկել է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ով ինչից խոսում է , սրանք ասում են ՝ մեր օգտին ժողովուրդը քվեարկել է։ Ժողովուրդը հիտլերի ու մուսոլինիի օգտին էլ է քվեարկել։   Պատմության դատաստանի համար «ժողովրդի քվեարկությունն» արդարացում չէ։ Կապիտուլյացիան ու ազգային աղետը ժողովրդի քվեարկությամբ չես մաքրի»։

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  5-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը. հայ- թուրքական հարբերությունների կարգավորմանն ուղղված իշխանության մեսիջները. Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպումը. ընդդիմության նախատեսված հանրահավաքը:

Պատերազմը կարող էր չլինել, սակայն եղավ․ գուցե այն հենց այս իշխանություններին էր պետք․ Արտակ Զաքարյան

«Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանը Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի սկսման նախադրյալներին ու պատճառներին՝ հիշեցնելով մի շարք առանցքային դրվագներ, որոնք հետագայում վճռորոշ ազդեցություն ունեցան։ Նրա խոսքով՝ դրանցից մեկը Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում կայացած հայտնի հանդիպումից հետո սահմանին կրակոցների առժամանակյա դադարն էր կամ նվազումը։   «Որևէ […]

Առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ մահանում են, շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Նա ասաց, թե դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել: «Հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով», – ասաց նա: Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների […]

Դեկտեմբերի 1-ից 14 օրվա փոխարեն գործատուն թեստի պատասխան կարող է պահանջել 7 օրը մեկ

Առողջապահության նախարարությունը առաջարկելու է փոփոխություններ մտցնել աշխատակիցների կողմից գործատուին ներկայացվող ՊՇՌ թեստի ժամկետների պարբերականության մեջ։ Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ առաջարկվելու է 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյա ժամկետի։ Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։

Նոր փաստաթղթերը վերջնականապես ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը․ Սեյրան Օհանյան

2020 թվականին, մոլորեցնելով հայ ժողովրդին, Արցախին, սթափ գնահատական չտալով թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած հանցագործությանը, Արցախի նկատմամբ պատերազմական գործողություններին, ջարդելով հայ ժողովրդի դիմադրության մակարդակը, հավաքական կամքը, այս իշխանությունները Հայաստանը բերեցին կապիտուլյացիայի։ 2021 թվականի այս իրականության մեջ խոսակցություններ են տարվում են նոր, համապատասխան փաստաթղթեր ստորագրելու մասին։ Այդ համապատասխան փաստաթղթերը վերջնականապես ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են […]

Մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ, պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար. ԱԳ փոխնախարար

Հայաստանը շարունակում է ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը այսօր խորհրդարանում։ «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ և, կարծում եմ, որ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար», – նշեց նա։ Փոխնախարարը կարևոր համարեց սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում Մինսկի խմբի […]

Հայաստանում այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր կան. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արձանագրված հազարավոր թափուր աշխատատեղեր կան: «Շինարարության ոլորտում մենք պրոբլեմ ունենք, հիմա բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգը աշխատուժի խնդիրն է, ընդ որում, բոլոր ոլորտներում՝ սկսած շինարարության ոլորտից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունեք», – ասաց նա: Վարչապետը նշեց, որ այս հարցը պետք է իրենց աչքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված