14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընդդիմադիրները խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին. Հրապարակ

«Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով: Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը եւ պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: […]

Միայն հուսահատությունը հաղթելուց հետո մենք կարող ենք մտածել կապիտուլյացիայի սիմվոլներին ճանապարհելու մասին եւ հիմք դնել ազգային վերածննդին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հուսահատությունը մեղք է։   Մենք պարտավորենք հաղթահարել հուսահատությունը։ Միայն հուսահատությունը հաղթելուց հետո մենք կարող ենք մտածել կապիտուլյացիայի սիմվոլներին ճանապարհելու մասին եւ հիմք դնել ազգային վերածննդին։   Իսկ վերածանունդ լինելու է,իսկ Արցախն էլ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հավերժ փառք մեր նահատակված հերոսներին»։

Ադրբեջանցիները ռամիլսաֆարովներ ծնող ազգ են. չեմ պատկերացնում նրանց հետ համագոյակցություն․ Թովմասյան

Վարդենիսում Խորհրդային միության տարիներին եղել է «խաղաղ համագոյակցություն» ադրբեջանցիների հետ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ազդարարած «խաղաղության դարաշրջանի» բացմանը և հայերի ու ադրբեջանցիների «խաղաղ համակեցությանը»: «Իմ հորեղբայրը շփվել է, նաև ընկերություն է արել ադրբեջանցիների հետ, և մի օր ադրբեջանցի իր ընկերը, որը նաև իրեն պարտք […]

Սա սահմանափակում չէ, գովազդի տոտալ արգելք է, հերթական հարվածը՝ մամուլին․ մեդիաոլորտի ներկայացուցիչը «Գովազդի մասին» օրենքի նպատակները հեռուն գնացող է համարում

Օրենքի նախագծում նշված է «սահմանափակումներ» տերմինը։ Իրականում սա սահմանափակում չէ, գովազդի տոտալ արգելք է, որովհետև սահմանափակումներ մինչև այժմ էլ կիրառվել են՝ գովազդը տեղափոխելով որոշակի ժամերի և այլն, «Գովազդի մասին» օրենքի շուրջ խորհրդարանում ընթացող քննարկմանը կարծիք հայտնեց Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը։ Շահումով խաղերի գովազդի հեռարձակումը սահմանափակելով, ըստ նրա, հարված կհասցվի ԶԼՄ-ներին, որոնց հիմնական գովազդատուն […]

Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց պետք է բացատրել, որ դա լավ չէ, ոչ թե արգելել գովազդը․ Դավիթ Բաբախանյան

ԱԺ-ում շարունակվում է «Գովազդի մասին» օրենքի քննարկումը։ Մեդիաոլորտի ներկայացուցիչներն իրենց վերապահումներն են ներկայացնում շահումով խաղերի գովազդի սահմանափակման կամ դրա արգելքի նպատակահարմարության վերաբերյալ։ «Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց հետ պետք է խոսել, բացատրել, որ դա լավ չէ, ոչ թե արգելել գովազդը։ Դրանում է սոցիալական հակագովազդի կարևորությունը։ Որովհետև եթե արգելեք գովազդը, հարևանից, բարեկամից լսելով, որ դա իր ծանր […]

«Մեկը կա, էլի խառնել ա խաշի ու Եռաբլուր սրբավայրի ժամերը…»․ Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկը կա, էլի խառնել ա խաշի ու Եռաբլուր սրբավայրի ժամերը… Մեկը չկա՞ դրան բացատրի, որ հետին թվով կռանալը մեղքերը չի քավում… Կամ՝ մի հարցնող ըլնի. գնում ես, գնա, ինչի՞ ես նկարվում ու նկարահանվում, այ՜ ապիկար, իզուր տեղը ինչի՞ ես էդքան անեծք ու հայհոյանք շալակում…»։  

«Համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր»․ «Տաշիր Պիցցա» հասարակական սննդի ցանց

  «Տաշիր Պիցցայի» սիրելի հաճախորդներ, Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր և համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։ ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։ Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության համար։ «Տաշիր Պիցցա» հասարակական […]

«Ես ոչ մի տեղ չեմ գնալու, չեմ դադարելու կռիվ տալ, որովհետև ես անցյալ տարի զոհված ընկերներիս, ուսանողներիս ու ավագներիս համեմատ շատ ավելի հեշտ պայքար ունեմ». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Պատերազմի ավարտից մեկ տարի անց ես նոր ասելու բան չունեմ. անցնող տարվա ընթացքում ամեն բան բազմակի անգամներ ասել եմ։ Տարելիցի առիթով, սակայն, այս հարթակում կհիշեցնեմ չորս պարզ բան. ◾ Անձամբ կապիտուլիանտ Նիկոլ Փաշինյանի ու իր տգետների կառավարության պատճառով մենք կորցրել ենք մեր սրբազան հայրենիքի 1/4-ը։ ◾ Պարտությունն ունի […]

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 10-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝ կապիտուլիացիայի փաստաթղթի ստորագրումից մեկ տարի անց. նոր պատերազմի ռիսկերը. աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում. ներքաղաքական օրակարգ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված