02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդդիմադիրները խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին. Հրապարակ

«Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով: Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը եւ պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին:

Նկատենք, որ տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիրները նման ձեւաչափով փակ քննարկումներ են հրավիրում, սակայն իշխանությունն այդ քննարկումներին է գործուղում երկրորդ էշելոնի պաշտոնյաների, որոնք չեն կարողանում բավարարել պատգամավորների հետաքրքրությունները, քանի որ լավ տեղեկացված չեն իրերի վիճակից»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ