Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալու մասին. սա ծամոն է դարձել. Ամրամ Մակինյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: «Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն, սա ծամոն է դարձել, Բադեն-Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են, որևէ մեկը Բադեն-Բադենի մասին կարո՞ղ է ինձ ասել, թե ինչ քաղաք է, ինչ ուղղվածության քաղաք է: Բադեն-Բադենը առողջարանային քաղաք է», – ասաց Մակինյանը: […]





































