06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծանր դեպք

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ն հասցրել է մեկնաբանել 15 նախագիծ, սակայն դեռ օրակարգում կան ավելի քան 30 օրինագծեր: Աժ նախագահը հորդորեց արագ տեմպերով քննարկել նախագծերը, այլապես եթե նման տեմպը պահպանվի, ստիպված կլինեն արտահերթ նիստը շարունակել նաև մյուս շաբաթ:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Հունաստանի պաշտպանության նախարարը Հայաստան կայցելի

Դեկտեմբերի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:  

Ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում` զոհ և վիրավորներ

Կամչատկայում կոշտ վայրէջք է կատարել է Ми-8 ուղղաթիռը, ինչի արդյունքում մի հոգի մահացել է, 6 վիրավոր կա, հայտնում է LifeNews-ը։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մի քնաիսի վիճակը ծայրահեղ ծանր է, մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Ինչպես պարզվել է, ուղղաթիռը գազային ընկերության աշխատակիցների էր տեղափոխում։

Կերել են թոշակառուների փողերը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների յուրացման մի շարք դեպքեր։ Խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լիազորված ներկայացուցչից […]

Պայմանագրային զինծառայողներին չե՞ն վճարում. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ 350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին։ Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողներն իրենց վերջնահաշվարկը ստանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, անկախ այն բանից՝ նրանք պատրաստվո՞ւմ են նոր պայմանագիր կնքել, թե՞ ոչ։ «Ժողովուրդ»–ը դեռևս դեկտեմբերի 2-ի համարում գրել էր, որ բյուջետային միջոցների սղության պատճառով ՀՀ պաշտպանության նախարարությունը […]

10 ամիս բանտարկություն՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի «Ժողովրդի փրկության կուսակցության» (HKP) Բայրաքլը նահագի տարածքային գրասենյակի ղեկավար Յուսուֆ Գենջերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել, գրում է Ermenihaber.am-ը: Քրգործի հարուցման պատճառ է դարձել 2014թ. Թուրքիայի Սոմա հանքահորում 301 մարդու և Էրմենեքի հանքահորում 18 մարդու կյանք խլած պայթյունների թեմայով կուսակցության կազմակերպած մամուլի ասուլիսների ժամանակ Էրդողանին վիրավորող բովանդակությամբ […]

Երկու դեպքում էլ հզոր հարված կլինի. ՀԺ

«ՀՀ կառավարությունն առանձնապես լավատես չէ հաջորդ տարի սպասվող զարգացումների հարցում: Սակայն վերջին օրերին կառավարությունում ավելի հոռետես են դարձել հաջորդ տարվա բյուջեի եւ տնտեսության վիճակի սպասումներում: Ըստ ամերիկյան հեղինակավոր Bank of America Merrill Lynch վերլուծական կենտրոնի փորձագետների կանխատեսումների՝ Ռուսաստանի տնտեսության ապագան, որը պայմանավորված է նավթի համաշխարհային գների սպասվող անկմամբ, բավականին մռայլ է: Ըստ այդմ, ՌԴ կառավարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված