Թուրքական դատարանն Արամ Աթեշյանից գումար շորթելու գործով որոշում է կայացրել

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու փաստաթղթային հարցերը կարգավորելու պատրվակով 6.000 թուրքական լիրա շորթման գործով վճիռ է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Timeturk.com» լրատվական կայքի` Ստամբուլի ծանր հանցագործությունների 16-րդ դատարանում տեղի ունեցած եզրափակիչ դատական նիստին մասնակցել է նաև Արամ Աթեշյանը: Մեղադրյալ Նարգինը, սակայն, նիստին ներկա չի եղել: […]