13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության բարձրացմանը

Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: Այս համատեքստում ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված […]

Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության […]

Հանրաքվե՝ միասեռ ամուսնությունների հարցով

Սլովենիայում միասեռական ամուսնությունների օրինականացման հարցով հանրաքվե է ընթանում, հայտնում է BBC-ն: Փոխանցվում է, որ եթե բնակչության մեծամասնությունը կողմ քվեարկի, Սլովենիան կդառնա առաջին հետկոմունիստական երկիրը, որտեղ միասեռ ամուսնություններին հավանություն կտրվի: Այս տարվա մարտին Սլովենիայի  խորհրդարանը փոփոխել էր ձևակերպումները ամուսնության մասին օրենքով, որի համաձայն ամուսնությունը «երկու մարդկանց միությունն» է, այլ ոչ թե «կնոջ ու տղամարդու միությունը»: Դրանից […]

Թուրքիայի դիրքորոշումը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին. Սերժ Սարգսյանը՝ Սու-24-ի մասին

Թուրքիայի դիրքորոշումը, որ խոցեց ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը,  չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայում իրադրության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է РИА Новости-ն։ «Մենք քննարկել ենք Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող և թուրքական զինված ուժերի կողմից խոցված ռուսական մարտական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Թուրքիայի այդ քայլը ոչ մի կերպ […]

Ռուսաստանն առարկայական երկխոսություն է ակնկալում ԼՂ խնդրի շուրջ. Լուկաշեւիչ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան առարկայական երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, գրում է РИА Новости-ն: «Մենք ակնկալում ենք, որ կողմերն առարկայական երկխոսություն կսկսեն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ»,-ասել է Լուկաշեւիչը: Նա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Բեռնում կայացած հանդիպումը «զգալի տեղաշարժ է» համարել […]

Լրացուցիչ գանձման է առաջադրվել ավելի քան 17 միլիարդ դրամ

2015 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ […]

Մոսկվան նոր ավիատեխնիկա է տեղակայում Գյումրիում

Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան ուժեղացրել է մարտական ու փոխադրական ուղղաթիռներով, դրանք ուղարկվել են Կուբանից: Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն: «Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռներ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ: Ներկայում Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ձեւավորվել Է բանակային […]

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը  յուրաքանչյուրիս հոգու պարտքն է եղել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են տարելիցի շրջանակում մայրաքաղաքում իրականացված ծրագրերը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ 100-րդ տարելիցին նվիրված բոլոր այն ծրագրերն ու մշակութային միջոցառումները, որոնք մայրաքաղաքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված