06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ գրանցեց

Qatar Masters Open 2015-ի երկրորդ տուրը հաջողությամբ ավարտվեց մեր հայրենակցի համար: Բոլոր մասնակիցները չեն դեռ, որ ավարտել են իրենց խաղերը: Վլադիմիր Հակոբյանը, ով այս տուրում մրցում էր Պոնտուս Կառլսոնի հետ հրաշալի հաղթանակ տարավ ի ուրախություն շախմատի հայ երկրպագուներին: Հակոբյանը առաջ շարժվում էր սև խաղաքարերով, տեղեկացնում է chess.am -ը: Այս հաղթանակը շատ լավ հնարավորություն է տալիս հայ […]

Ռազմական լուծումը Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ այս հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն աստիճանաբար գործ է ունենալու իրավիճակին ոչ համարժեք արձագանքող Արդբեջանի հետ։ «Ադրբեջանում հասունացել են խնդիրներ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատարման առումով: Այստեղ խիստ […]

Կարգալույծ քահանան վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմի նախկին հոգևոր սպասավոր Լևոն Գըլըճյանը վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ, որպես ամուսնացյալ քահանա՝ Տեր Աբգար անունով: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Տնօրինության համար հիմք է ծառայել Լևոն (Տ. Աբգար քահանա) Գըլըճյանի քահանայական աստիճանի մեջ վերականգնվելու դիմում-խնդրանքը, նույն հարցի առնչությամբ […]

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման հաստատ նպատակադրում ունի. Պետդեպ

ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հաստատ նպատակադրում ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրան խնդրել են մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում կայացած հանդիպումը: Ինչպես ընդգծել է Քիրբին, «այդ գագաթնաժողովը երկու երկրների ղեկավարներին տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն […]

Այս անգամ տղաները 5-ով են ավելի եղել

Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38328 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 417 երեխա՝ 211 տղա, 206 աղջիկ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:  

Հրաժարվեց

Դեկտեմբերի 21-ին Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարնում տեղի է ունեցել «Քինգ դե Լյուքս» ընկերությունն ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործով դատական նիստը: «Քինգ դե Լյուքս»-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը` «Պալաչը» հիմնադրամին դատի էր տվել անվճար ուղևորափոխադրումներն արգելելու պահանջով, սակայն հայցվոր կողմը հրաժարվեց իր հայցից: Հիշեցնենք,  «Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները պարբերաբար փակում էին Աբովյան-Երևան մայրուղին, բողոքի ակցիաներ […]

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Լևոն Մնացականյան

Այսպիսի գնահատական տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը, գրում է Artsakhpress.am-ը: –Պարոն Մնացականյան, եթե ամփոփելու լինենք 2015 թվականը, […]

Տուլայի տուժածները բոլորը դուրս են գրվել

  Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել: Նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագտեների հսկողության տակ: Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված