07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին

Վլադիմիր Զելենսկին Telegram-ում զետեղված իր տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունները պետք է շարունակվեն. դա դժվար է, բայց կարեւոր, կողմերի դիրքորոշումները հնչում են արդեն ավելի իրատեսորեն։ «Հարկավոր է, որ յուրաքանչյուրն աշխատի իր տեղում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում մեր պատվիրակության ներկայացուցիչները: Դա կարեւոր է, դժվար, բայց կարեւոր»,-ասել է Զելենսկին: Նրա խոսքով՝ […]

Ահարոն Խաչատրյանը երկրորդ անգամ ընտրվեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար

14 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը: Վարդենիսի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամներից 14-ը՝ «Ահարոն Խաչատրյանն» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունները ներկայացնող  անդամները, կողմ քվեարկեցին Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 13 անդամները՝ դեմ: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Այդուամենայնիվ, այսօրվա քվեարկությունից հետո ավագանու ՔՊ-ական […]

Զինված ուժերը համալրվել է ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով. Կառավարությունն ամփոփել է 2021թ. պաշտպանական ոլորտում իրականացրած ծրագրերը

Պաշտպանության և սահմանային անվտանգության ուղղությամբ Զինված ուժերում վերանայվել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կազմ-կառուցվածքը: Շարունակվել են մարտական դիրքերի կահավորման, կենցաղի և մարտական հերթապահության պայմանների բարելավման, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները, «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի գործունեությունն ամփոփող հաշվետվությունում։ Ռազմական սպառնալիքների կանխատեսվող մակարդակին պետության պաշտպանունակության մակարդակի համապատասխանեցման նպատակով սահմանվել է […]

Ադրբեջանը նոր դիրքային բարելավումներ է անում. Տիգրան Աբրահամյան

Արդեն մի քանի օր է, որ մեր մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ՝ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանը, ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ  գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խոսք է գնում մոտ 1 կմ […]

«Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ։   Հիմա հասկացա՞ք,որ 2018-ի իշխանազավթումը ոչ այնքան Սերժի ու Հանրապետականի դեմ էր, որքան հայկականության, ինքնիշխանության ու ազգային արժեքների։ Պատահական չէր, որ Նիկոլի «կառուցողական գործընկեր» Ալիեւն ասում էր ,որ Ադրբեջանն էլ իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության գործընթացում։   […]

Ներքին Հանդի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ աղետ է բերել թյուրքամետ իշխանությունը մեր հայրենիքի գլխին. Է. Էլբակյան

Նախընթաց օրերին առաջնային օրակարգ եկած Ներքին Հանդի պատմությունը հոյասքանչ կերպով ցույց է տալիս, թե ինչ աղետ է բերել ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ իշխանությունը մեր հայրենիքի գլխին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը: Նա, մասնավորապես, նշել է. «• 1906 թ․-ին՝ հայ-թաթարական բախումների օրերին, Կապանից հարավ ընկած Շիշկերտ, Կեմանց, Ծավ, Հանդ, Շիկահող և Սրաշեն […]

Աննախադեպ իրավիճակ ԲԴԽ-ում. «Ժողովուրդ»

Աննախադեպ իրավիճակ է ԲԴԽ-ում։ ԱԺ ուղարկված Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ցուցակը հետ է կանչվել, եւ որոշումը՝ ոչնչացվել: Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը, անտեղյակ լինելով օրենսդրական վերջին փոփոխությունից, Ազգային ժողով է ուղարկել քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար եւս երկու դատավոր ընտրելու համար, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի […]

Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել. «Հրապարակ»

«Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։ Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն […]

Ինչ հանձնարարություններ է կատարելու Էդմոն Մարուքյանը. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը «կլասիկ ընդդիմադիր գործիչ», ավելի շուտ՝ իշխանությունների աջակից, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին հայտնեց նրան վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով։ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան։ Նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակում էին ՀՀ նախագահները եւ ԱԳ նախարարները։ Ի՞նչ առաքելություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված