04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բակո Սահակյանը ստորագրել է

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։ Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահականից:

Զինվորի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ  կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 25.12.2015թ՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ աջ ուսային և անութային շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել […]

Նախագահ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Հանդիպման սկզբում անվանի մտավորականը ՀՀ Նախագահին նվիրել է այս տարի լույս ընծայված իր պատմվածքների ժողովածուն՝ վերնագրված «Հարյուր տառապանք»: Էմիր Կուստուրիցան նշել է, թե 2015թ. հայ ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը զգացական պահ էր բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի […]

Հույսը՝ մութ ժամանակներում․ Մեծ Բրիտանիայի թագուհու Սուրբ ծննդյան խոսքը

Այսօր՝ կաթոլիկ աշխարհի Սուրբ ծնունդի օրը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ իր ավանդական ուղերձն է հղել։ Նա ասել է, որ այսօր ժամանակն է հիշել այն ամենը, ինչի համար մենք շնորհակալ ենք։ «Այս տարի աշխարհը ստիպված էր դիմադրել «մութ ժամանակների»։ Բայց Աստվածաշնչում ասվում է՝ «Եւ լույսը շողում է մթության մեջ, եւ մթությունը չի գրավել այն»։ Թագուհին […]

Ըստ նախարարի՝ որո՞նք են առողջապահության ոլորտի բացթողումները /վիդեո/

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարծում է, որ բացթողումներ չեն կարող չլինել ցանկացած աշխատանքային թիմի աշխատանքի արդյունքում։ Անցնող տարին ամփոփելիս լրագրողների հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ բացթողումները հիմնականում եղել են հանրային առողջապահական ծրագրերի հատվածում: Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Կարեն Միրզոյանը ներկայացրել է 2015 թ. ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտումկատարված աշխատանքները՝ ուղղված Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի զարգացման համար արտաքինբարենպաստ պայմանների ապահովմանը, տարբեր երկրների հետ հնարավոր մակարդակներովհամագործակցության զարգացմանը, միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածությանապահովմանը, միջազգային ասպարեզում […]

3104 պատահարների հետևանքով 308 մարդ է զոհվել

Դեկտեմբերի 25-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում հանդիպեց լրագրողների հետ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Տարեվերջյան հանդիպման թեման նախատոնական եւ տոնական օրերին ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներն էին: Անդրադարձ եղավ նաեւ 2015 թվականի ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ […]

Վարորդը կասկածյալի կարգավիճակում է. վթար` Շիրակում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուղևորի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում  է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ Զուրաբ Իբրահիմի Դոլիձեի վարած «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կիլոմետր հատվածում` Շիրակի մարզի […]

Հարբած վարորդների հանդեպ ներողամտություն չի դրսևորվի. ոստիկանություն

Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանության հայտարարությունը է տարածե, որտեղ մասանվորապես ասվում է. «Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են: Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին: Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված