Zurich Chess Challenge. Լևոն Արոնյանը չորրորդն է
Շվեյցարիայում ավարտվեց շախմատային սուպերմրցաշար, որին մասնակցեց նաև Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Կայծակնային խաղի հինգ պարտիաներից Լևոնը հաղթեց միայն մեկում՝ սպիտակներով առավելության հասնելով Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Սևերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Մնացած պարտիաներում Հայ գրոսմայստերը կրեց երեք պարտություն՝ զիջելով հնդիկ Վիշվանաթան Անանդին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին և ամերիկացի Հիկարու Նակամուրային: Բլից պարտիաների միավորները գումարվեցին հինգ կիսադասական պարտիաների […]





































