06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում գազի մատակարարման դադարեցմանը: Փաշինյանն ասաց, թե արդեն երեք օր է, ինչ Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից ու սա տեղի է ունեցել Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ: «Մարտի 7-ին Արցախին մատակարարվող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում, ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը ու, ի վերջո, […]

Մեր շուրջ, նաև մեր մասնակցությամբ ընթացող գործընթացներ կան, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել. Աբրահամյան

Արցախում, իհարկե կան հրատապություն պահանջող հարցեր, բայց շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու՝ մեղմացնելու դրանց վտանգավոր հետևանքներն Արցախի վրա, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Խնդիրը միայն գազամատակարարումը կամ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ։ Խնդիրը շատ ավելի բարդ ու մեծ է։ Կառավարությունը պետք […]

Պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին. ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը` «մենք ֆաշիստ չենք». ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի՝ Հայաստանին փոխանցված հինգ կետանոց առաջարկներից: Նա ասաց, թե Հայաստանը մարտի 14-ին գրավոր արձագանքել է այդ առաջարկներին ու դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ խնդրելով աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում, իսկ մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված […]

3 մլրդ 120 մլն դրամ ՝ ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը և 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին․ գործադիրի որոշումը

Կառավարության նիստի օրակարգի  52 հարցերից մեկը վերաբերվում է ուժային կառույցներին՝ Ոստիկանությանը, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին գումար հատկացնելու վերաբերյալ հարցը։ Հիմնավորման մեջ նշված է,որ  կառավարության ֆոնդից 3 մլրդ 120 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը և 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին:  Ըստ հիմնավորման, Քննչական կոմիտեին գումարի հատկացման նպատակը՝ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր […]

Հակառուս գործիչը՝ ԱԳ նախարարի տեղակա՞լ․ «Հրապարակ»

ՀՀ կառավարությունը ՌԴ-ում ոչ պոպուլյար անձանց կարեւոր պաշտոններ է բաժանում: 3 ամիս առաջ Փաշինյանին հաջողվեց մեծ դժվարությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել տարած-հետ բերած նախկին Պնախարար Վաղարշակ Հարությունյանին: Վերջինս ստիպված էր հարցազրույցներում բացահայտ քծնել ռուսներին, ինչը, սակայն, չբարձրացրեց նրա հեղինակությունը ՌԴ պաշտոնական շրջանակներում: Դիվանագիտական շրջանակներում այժմ մի նոր՝ ոչ պոպուլյար նշանակման մասին են […]

Ո՞վ է «կառավարելու» արագաչափերի և տեսախցիկների համակարգը. «Փաստ»

Ինչպես երևում է, 2018 թվականի իշխանափոխության գլխավոր «բրենդներից» մեկը դառնում է սեփականության կամ բիզնեսների վերաբաշխումը: Այս ընթացքում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանավորները կամ իշխանամերձ գործարարները նորանոր բիզնեսներ կամ ունեցվածք են ձեռք բերում: Գործընթացն, ինչպես ասում են, շարունակական է… Նախօրեին հայտնի դարձավ, որ կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը: Հիշեցնենք, […]

Պահպանել ու կատարելագործել են միայն արատավոր երևույթները. «Փաստ»

Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 4 տարին։ Վերջինիս պաշտոնավարման սկզբում նշում էին, թե նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի իր կառավարման արդյունքները տեսանելի դառնան, ասում էին՝ թողեք աշխատեն: Եվ իսկապես տեսանելի դարձան, բայց այդ «արդյունքներն» այնքան սարսափելի են, որ դեռ շատ երկար ժամանակ է պետք լինելու, որ հաջորդ իշխանությունները կարողանան շտկել վիճակը: Երևի հենց դա է […]

Հայաստանի գլխավոր մարտահրավերն ու «փակ շղթան». «Փաստ»

Հայաստանն անկախությունից ի վեր մեր պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն է ապրում։ Եվ դրա արդյունքում է, որ մի կողմից՝ հանրության ու քաղաքական ուժերի շրջանում դեռևս հիասթափություն, հուսալքություն ու անտարբերություն է տիրում, սակայն մյուս կողմից էլ գլուխ է բարձրացնում պայքարի ոգին։ Իսկ իշխանությունները, տեսնելով, որ իրենց քաղաքականությունը հանրային հուժկու դիմադրության չի հանդիպում, շարունակում են իրենց ավերիչ գործունեությունը։ Թերևս […]

ՊՆ-ն արդարացնում է ադրբեջանցիներին․ «Ժողովուրդ»

Արդեն մի քանի օր է՝ նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում: Բանն այն է, որ ՄԻՊ-ը հաստատեց, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: Հայտարարության մեջ ասվում է. «Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի եւ Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված