06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունն ազատվեց մաքսատուրքից․ «Առավոտ»

Կառավարության երեկվա նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։  Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 33,4% […]

«Կապիտուլյացիոն վարչակարգի բոլոր անդամները հաստատում են, որ նրանք կոլաբորացիոնիստական և ցեղասպան Թուրքիայի կամակատարներ են». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքու գրում է․ ««Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է»։ Կապիտուլյանտը սա ասել է 2020 թ․ հոկտեմբերին։ Այսօր արդեն, չձգտելով Ադրբեջանից Արցախի անկախությանը, կապիտուլյացիոն վարչակարգի բոլոր անդամները հաստատում են իմ թեզը, որ նրանք կոլաբորացիոնիստական և ցեղասպան Թուրքիայի կամակատարներ են։  

«Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Ուսուցիչ․15 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Ուսուցիչ։   15 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը: Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի անձնազոհ ճանապարհը, հայրենիքի, հողի, համերկրացու հանդեպ սերն ու նվիրումը համոզել է ինձ ու հարյուրավոր երիտասարդների ընտրել քաղաքականությունը և Հանրապետական կուսակցությունը՝ որպես հայրենիքին ծառայելու միջոց:   1960-ականերին, […]

Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Ասկերանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը

Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈւստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման […]

Նիկոլին ասեք, որ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են ու Փառուխ գյուղ են մտել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլին ասեք, որ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են ու Փառուխ գյուղ են մտել։   Բան չունի՞ ասելու կամ թափ տալու։   Թե՞ նորից «բունկեր» է մտել։ Ձայն հանի , տնաշեն»։

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժման մասին․ «Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի […]

Դեպի Փառուխ և Խրամորթ գյուղեր Ադրբեջանի զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:  

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված, մարտի 24-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ուղղված տասնյակ ռուսական պաշտպանական ընկերությունների, խորհրդարանի հարյուրավոր անդամների և երկրի խոշորագույն բանկի գործադիր տնօրենին: Այս մասին հայտնում է Reuters-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև ուղեցույց է հրապարակել իր կայքում՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի մասնակցությամբ ոսկու հետ կապված գործարքները կարող են պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված