Իսրայելի արտգործնախարար. Էրդողանը ռազմական հանցագործ է
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական հանցագործ է անվանել։ «Էրդողանը հայտարարեց, թե սատարում է «Հըզբոլլահ»-ին, չնայած Իսրայելին ուղղված սպառնալիքներին։ «Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», – գրել է Կացն X-ի իր միկրոբլոգում: […]