15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հասարակությունը պարտավոր է սթափ ու պարզ վերլուծությամբ գնահատել սրանց յուրաքանչյուր կառավարման շրջափուլը․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Չի կարող «խաղաղություն» ներկայացնել այն իշխանությունը, որի կառավարման տարբեր ժամանակափուլերում երկիրը բազմիցս ենթարկվել է ռազմական ագրեսիայի և ունեցել է հազարավոր զոհեր։ Այսպիսի արդյունքը առաջին հերթին խոսում է սրանց կողմից շարունակական սխալների, համակարգային ձախողումների, ոչ թե կայունության կամ անվտանգության մասին։
Երկու պատերազմ՝  2020 թվականի ընթացքում, երկու լուրջ մարտական գործողություններ ՝ 2021-ին, 2022-ի սեպտեմբերյան ռազմական գործողություններ, 2023-ին՝ Արցախում նոր պատերազմ, դրանից առաջ այնտեղ  բազմաթիվ լուրջ սահմանային բախումներ, հազարավոր զոհեր, 140 հազար արցախցիների բռնի տեղահանություն, Արցախի կորուստ, Հայաստանի խոցելի ու բզկտված սահմաններ։ Սա է  «խաղաղության առաջամարտիկների» անցյալն ու ներկան…
Իսկ հակառակորդի պահանջները տարիների ընթացքում նորից ու նորից աճում են, պետությունը շարունակաբար գնում է զիջումների՝   «երկարաժամկետ խաղաղության» լոզունգի տակ ընդամենը հետաձգելով հաջորդ ճգնաժամերը։
Հասարակությունը պարտավոր է սթափ ու պարզ վերլուծությամբ գնահատել սրանց յուրաքանչյուր կառավարման շրջափուլը և չտրվել ամենօրյա կեղծ խոստումներին ու մանիպուլացիաներին»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ