18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Սա դասական ընտրակաշառք է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարլուսով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները բարձրանալու են. ավելի քիչ ստացողները կստանան 10000 դրամ ավել, մի քիչ բարձր ստացողներիինն ավելի քիչ կեսնաթոշակ։ Ինչ խոսք հաճելի է, երբ մեր տարեց քաղաքացիները ստանալու են որոշակի չափով ավել թոշակ, սակայն սա նորմալ կընկալվեր, եթե մինչ […]

Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 4500 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 4500 տոննա դիզելային վառելիք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելիքի այս ծավալը Ադրբեջանից կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին, երկաթուղով։ Ադրբեջանը նավթամթերք է սկսել մատակարարել Հայաստան անցյալ տարվա դեկտեմբերին։ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբեր ամսվա առաքումները կազմել են 1210,28 տոննա Premium Euro-95 շարժիչային բենզին, որի արժեքը կազմում է 788 հազար 800 դոլար։

«Որ մարդիկ նորից մեզանով ոգեւորվեն»

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին ու ասել, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակը անխուսափելի է: «Դուխով շարունակեք ժողովրդի սրտով գնալ, ով ինչ խնդիր ունի, անգամ անլուծելի, եկեք ինձ զեկուցեք, որ լուծում տամ, որ մարդիկ նորից մեզանով ոգեւորվեն։ Փողի պահով էլ ամեն ինչ լուծված է, քարոզարշավներին փողի նեղություն չենք քաշի»,- ՔՊ-ում տարածված լուրերի համաձայն, […]

Ոստիկանական համակարգում ձերբակալություններ են սպասվում

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում սպասվում են նոր ձերբակալություններ։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, և ցանկը միայն երկու անձով չի սահմանափակվելու։ Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Մարտի 1»-ի գործով նոր ձերբակալությունների մասին։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, […]

Գլխավոր դատախազի փոփոխության հարց

«Հրապարակ»-ը գրում է. Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ […]

ԱՆԻՖ-ից մինչև Երևանի քաղաքապետարան. ինչպե՞ս են ծածկադմփոց արվում իշխանական կոռուպցիոն գործերը. 168 Ժամ

Նախկինների թալանից խոսողները՝ ներկա կոռուպցիայի մասնակից Իշխանությունները որքան «անզիջում» պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այնքան կոռուպցիան Հայաստանում բարգավաճում է։ Անդադար նախկինների թալանից ու կոռումպացվածությունից են խոսում, իրենց քթի տակ վխտացող կոռուպցիան չեն տեսնում։ Չեն տեսնում, որովհետև իրենք էլ մասնակից են դրան։ Իրենք չտեսնելու են տալիս, կարծում են՝ ուրիշներն էլ չեն տեսնում։ Transparency International-ը հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները, […]

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով, տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ ահաբեկչական գործունեությանն աջակցելը ՌԴ քրեական օրենսգրքով նախատեսում է պատիժ՝ մինչև ցմահ ազատազրկում։ Մամուլի տվյալներով՝ մեսենջերի ադմինիստրացիան չի կատարել Ռոսկոմնադզորի պահանջները, չի հեռացրել մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված 1369 ալիք, չատ և բոտ։ Բացի այդ, Telegram-ն անտեսել […]

Ծեծկռտուք Գյումրիում՝ «Տիկ-Տոկում» «գեղացի լակոտ» անվանելու համար

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է գյումրեցի հարևանների միջև փետրվարի 5-ին սկսված և փետրվարի 9-ին շարունակված ծեծկռտուքը, որի ժամանակ հասցվել են մարմնական վնասվածքներ, շտապբուժօգնություն կանչել։ Փետրվարի 9-ին՝ գիշերը ժամը 02․55-ի սահմաններում հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի բուժաշխատակիցները օգնություն են ցուցաբերել 46-ամյա մի տղամարդու, ում մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի վնասվածք, ձախ ծնկան հոդի դրսային […]

Ադրբեջանի իշխանությունները քանդել են Արցախի Մարտունիում գտնվող հուշահամալիրը

Ադրբեջանի օկուպացրած Արցախի Մարտունի քաղաքում քանդվել է 2007 թվականին կառուցված հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում (1941–1945) և 1990-ականների Արցախի ազատագրական պատերազմում զոհվածների հիշատակին, հայտարարել է արցախցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը։ Նրա համոզմամբ՝ տարածքն ամբողջությամբ ավերվել է ադրբեջանական իշխանությունների որոշմամբ։ Մկրտչյանը միջադեպը որակել է որպես Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը, պատմությունը և հիշողությունը ջնջելու միտումնավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված