03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հիմա խնդիր է դրված 2020-ից արձանագրված պատերազմները, ագրեսիայի դրսևորումները, պարտություններն ու զիջումները որպես պատմական հաջողություն ներկայացնել․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում։
Ժամանակին, երբ դա մոդայիկ էր, հպարտանում էին իրենց զինվորներով և հրամանատարներով, հիշեցնում՝ դաժան դաս են տվել հակառակորդին, իսկ հիմա Արցախի թեմայով խոսելը, դրանով Ադրբեջանին «ցավ պատճառելը» խստիվ արգելված է։
Դեռ չեմ խոսում ժամանակին Աղդամում ու Ստեփանակերտում նկարվողների, դրանով հպարտացողների ու հիմա այն ուրանալով Ադրբեջան հռչակողների մասին:
Հիմա խնդիր է դրված 2020-ից արձանագրված պատերազմները, ագրեսիայի դրսևորումները, պարտություններն ու զիջումները որպես պատմական հաջողություն ներկայացնել, անցյալի փառավոր էջերն անտեսել ու մեր ժողովրդին ներկայացնել միայն զոհի ու ստիպված զիջողի կարգավիճակով։
Հ․Գ․ Միգուցե ոմանք, ինչ-որ օրերի, թաքուն այցի են գնում իրենց համածառայակիցներին ու զինվորներին, բայց խոստովանեք, որ կռացածի ու ստորացվածի կարգավիճակով ապրելն էլ մի բան չէ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ