22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Պատերազմ բերողի խոստացած «ապագան»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Պատերազմ բերողի խոստացած «ապագան» , սա է՝2023-ի սեպտեմբերի 19-ից՝ Ստեփանակերտում, ու հերթագրել են  ամբողջ Հայաստանը, հայոց ոչ մի քաղաք ապահովագրված չէ․․«մեծ հայրենասերը»  սա է խոստանում նաեւ Երեւանին, Գյումրուն, Վանաձորին, Գավառին եւ  բոլոր քաղաքներին ու գյուղերին, ընդ որում, ասում է բաց տեքստով, առանց սեթեւեթելու։ Պատրա՞ստ ենք այս պատերազմին եւս․ […]

Որքան ժամանակ էլ Շուշիում, կամ Արցախի ցանկացած այլ բնակավայրում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և ընկերներիս մկրտության օրը, դուրս եկանք և տեսանք բակում հավաքված մարդկանց ցնծությունը. պատերազմն ավարտվել էր մեր ժողովրդի հաղթանակով: Երկար սպասված մեծ զինադադարն ու հարաբերական խաղաղությունը հաստատված էր: Շուշին հայկական էր մնացել անկախ այն բանից, որ […]

Սպանել են հայտնի տրանսգենդերին /Տեսանյութ/

Թբիլիսիում սպանվել է ամենահայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն: NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Աբրամիձեին մահացած են գտել իր բնակարանում՝ դանակի վերքերով։ Կնոջ ընկերները նշում են, որ Կեսարիան երկար ժամանակ նվաստացուցիչ հարաբերությունների (abusive relationships) մեջ է եղել։ Ապրիլին մոդելն ինքն է խոստովանել, որ բազմիցս դարձել է նախկին զուգընկերոջ բռնության զոհը։ Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա մի տղամարդու՝ […]

«Բարոյալքման վերջին ստադիան է. արցախցիները գուցե մեզ ներեն, բայց Աստված չի ների». Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է. նա փորձում է ամեն կերպ Արցախի հանձնումը, իր հանցանքը, 5000 հոգու նահատակումը, Արցախի հայաթափումը ներկայացնել՝ որպես անխուսափելի իրողություն, որի համար բոլորը մեղավոր են՝ Ադամից, Եվայից մինչև նախկիններ, ռուսներ, Մարսի և Յուպիտերի բնակիչներ. Բոլորը՝ բացի իրենից ու իր ՔՊ-ից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Փաշինյանն ապրում է […]

ԱԽ քարտուղարն օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու և թեման այդ լոգիկայի ներքո ներկայացնելու համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է  «ԱԽ քարտուղարը օրերս հայտարարեց, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»: Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում այլ` խոշոր […]

Հրաբուխը ժայթքել է /Տեսանյութ/

Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը կրկին ժայթքել է Hawaii Volcanoes Ազգային պարկում: Ժայթքումը տեղի է ունեցել հեռավոր անապատի տարածքում, որը գտնվում է մոտակա ճանապարհից 6 մղոն (10 կմ) հեռավորության վրա: Այս պահին կյանքին կամ ենթակառուցվածքներին սպառնող  անմիջական վտանգ չկա։ Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության գիտնականները լաբորատոր վերլուծության համար ժայթքումից լավա են հավաքել: Մանրամասները՝ կից տեսանյութում:

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջությամբ կրկին ուղղելու են բարեգործության. Հայկ Մամիջանյան

168.am-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավորները ստացել են հերթական պարգևավճարները։ ԱԺ պաշտոնական կայքում, սակայն, մինչ այս պահը տեղադրված չէ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը։ 168.am-ը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ խմբակցության պատգամավորներն ի՞նչ են անելու ստացած պարգևավճարները: Հայկ Մամիջանյանը հարցին հակիրճ պատասխանեց.   ««Պատիվ ունեմ» խմբակցության բոլոր պատգամավորները, ինչպես նախորդ անգամները, այնպես էլ այս անգամ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված