22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի այս օրվա իշխանությունը երկիրը տարավ պարտությունների դաշտ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի այս օրվա իշխանությունը երկիրը տարավ պարտությունների դաշտ։

Մինչ 2018-ը հաղթած եւ հաղթող պետությունը սրանք ստերով եւ ժողովրդին մանիպուլացնելով տարան դեպի պարտություն։
Հայը,որ, վերջապես, իր պատմության ընթացքում դուրս էր եկել, կամ, դուրս էր գալիս զոհի հոգեբանությունից, հաղթահարելով մշտապես մորթվողի եւ կորցնողի հարյուրամյա հոգեբանական տրավմաները, կրկին ներքաշվեց «դու ոչինչ ես, դու ոչինչ չես կարող որոշել, դու պատվող ես, դու կորցնող ես», լրջագույն հոգեխանգարմունքի տիրույթ։ Եւ սա արվեց «պարտվենք էլ՝ մեզ պարտվող չենք ճանաչելու» հոգեբանական ճահճի գործածմամբ, դա արվեց «դուխով», դատարկ եւ եղկելի բառ, որը նետվեց մեր հասարակությանը, պարտադրելով մոռանալ ՈԳԻն, մոռանալ հաղթանակները, մոռանալ հայի վեհ կերպարը եւ դառնալ բույս։
Բայց, 2020-ի չարաբաստիկ պատերազմից հետո, առավել եւս 2023-ի Արցախի ցեղասպանությունից հետո հայի Ոգին փորձում է վերակենդանանալ, ժողովել ուժերը եւ պայքարել։ Ու այս իրավիճակում ոչ մի կերպ չեմ հասկանում այսօրվա «իշխանականների» հորթային հրճվանքը , երբ դրսերում փքված հնդուհավերի պես հանդիպում են Թուրքիայի խորհրդարանի նախագահին կամ այլ անձանց։ Եւ լայն բացված բերանով նկարվում են ի ցույց աշխարհի։
Ի՞նչն եք ցուցադրում, ի՞նչի վրա եք «տրտինգ» տալիս։
Ի՞նչի վրա եք այդպես փքվել ու հրճվել՝ ձեր իսկ բերած պարտո՞ւթյունների, Արցախը հանձնե՞լու, երկրի կայացած համակարգերը քա՞նդելու, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կտտանքնե՞րի, թե այն բանի համար, որ պարտադրանքների տակ եք եւ հլու ոչխարի պես պատրաստ եք իրականացնել թշնամիների պահանջները միայն մեկ բանի համար, որ դեռ մնաք իշխանական աթոռին եւ ձեր հետույքները ծառայողական մեքենաների նստատեղից չքա՞շեք; Ամոթն է ինչ է, էդ էլ չունեցաք,ազգային արժանապատվության մասին էլ չասեմ, քանի որ դուք ազգ եւ ժողովուրդ չեք ներկայացնում։
Էդ որ գնում-հանդիպում եք թշնամի երկրի ոմն մեկին եւ հայտարարում թե «տեղի ունեցավ շատ կարեւոր հանդիպում», էդ ի՞նչի մասին էր «կարեւոր»՝ մեր երկրից կրկին քա՞նի կմ հանձնելու մասին խոստացաք, կամ ո՞ր դասագրքի որ տողը թրքահաճո փոխելու մասին խոստացաք, կամ, գուցե էնքան կզեցիք, որ չեք էլ հիշում ինչ տվեցիք» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ