28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ. օր 1011

Ուկրաինայի կենտրոնական Դնեպրոպետրովսկի շրջանի քաղաքներից մեկի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխա, վնասվել է բնակելի շենք և խանութ։ Ուկրաինայի 15 քաղաքացիական օդանավակայաններ վնասվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց երկիր 2022 թվականի փետրվարին, ասել է […]

Միջկրոնական բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 130-ի /Տեսանյութ/

Պակիստանի հյուսիս-արևմուտքում բռնությունները շարունակվում են այն բանից հետո, երբ նոյեմբերի 21-ին զինված անձինք կրակ են բացել շիա ուխտավորներ տեղափոխող ավտոշարասյունների վրա: Հարձակման հետևանքով զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է առնվազն 14 մարդ, վիրավորվել՝ 27-ը Քուրրամ շրջանում, որը գտնվում […]

Մերձավոր Արևելքը տարբեր փուլերում միջազգային դերակատարների բախման թատերաբեմ է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական դերակատարների ակտիվությունը, դերաբաշխումն ու մասնակցության ձևերը փոխվում է, սակայն ընդհանուր նպատակները վաղուց ուրվագծված են: Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը: Մերձավոր Արևելքը տարբեր փուլերում միջազգային դերակատարների բախման թատերաբեմ […]

Նոյեմբերի 11-ին Եվրահանձնաժողովն այս ուղղությամբ կարևոր քայլ կատարեց․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն […]

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից: Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի […]

Նապոլեոնի ատրճանակները աճուրդում վաճառվել են 1.69 մլն եվրոյով /Տեսանյութ/

Ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտին պատկանող երկու ատրճանակներ աճուրդում վաճառվել են 1.69 միլիոն եվրոյով: Հատկանշական է, որ դրանցից մեկով նախկին կայսրը 1814 թվականի ապրիլի 12-ի գիշերը  իր բանակի պարտությունից հետո փորձել է ինքնասպան լինել, սակայն նրա ավագ սպա Արման դը Կոլենկուրը հանել է վառոդը զենքից՝ ձախողելով նրա օգտագործումը: Նապոլեոնը կրակելու փոխարեն թույն  է խմել, բայց ողջ […]

«Հարրի Փոթեր»-ի հեղինակը ընթերցողի դատին կհանձնի նոր գրքեր /Տեսանյութ/

Բազմահատոր մանկական-ֆանտաստիկ վեպերի հեղինակը ցանկանում է  հրատարակել նոր գրքեր։ Հիշեցնենք, որ կախարդ պատանու մասին բեսթսելերները հրատարակվել են 400 միլիոն օրինակով եւ թարգմանվել 65 լեզուներով։ Գրող Ջոան Ռոուլինգը The Times-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախատեսում է գրել ևս վեց ստեղծագործություն։ Ռոուլինգը մանրամասնել է, որ մտքում ունի վեց գրքի գաղափար: Գրողն այժմ աշխատում է մասնավոր դետեկտիվ […]

Ինչ ռոմանտիկ նվեր է տվել կնոջը Facebook-ի հիմնադիրը /Տեսանյութ/

Մարկ Ցուկերբերգն իր կնոջը՝ Պրիսցիլա Չանին ռոմանտիկ նվեր է մատուցել՝ ընկերոջ՝ T-Pain-ի աջակցությամբ: Facebook-ի հիմնադիրը նրան երգ է նվիրել, որը լսել են, երբ ինքն ու Պրիսցիլան առաջին անգամ հանդիպել են  քոլեջի երեկույթի ժամանակ: «Այդ իսկ պատճառով մենք այն լսում ենք ամեն տարի մեր տարեդարձին»,- գրել է նա։ Instagram-ում նա լուսանկար է հրապարակել՝ բացատրելով, որ համագործակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված