17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնում այն տարածքները, որոնք, այսօր, ըստ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի, այսինքն՝ դե յուրե, ՀՀ տարածք են

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և իրավական բազայի հիման վրա է իրականացվում դելիմիտացիայի գործընթացը, արդյո՞ք դրա հիմքում ընկած է սովետական շրջանի վերջին դելիմիտացիա/դեմարկացիայի փաստաթուղթը (1984-88 թթ․)։ Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների […]

Երևան քաղաքի տարբեր հատվածներում և մարզերում ՀՀԿ ներկայացուցիչները մասնակցել են խաղաղ անհնազանդության ակցիաների․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ  ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևան քաղաքի տարբեր հատվածներում և մարզերում ՀՀԿ ներկայացուցիչները մասնակցել են խաղաղ անհնազանդության ակցիաների։   Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել մեր ընկերները։ Ինչպես միշտ, այսօր ևս ՀՀԿ-ն մասնակից է յուրաքանչյուր պայքարի, որը միտված է հայկական օրակարգի վերականգնմանը»։

Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ հայ ժողովրդի հայրենատեր հատվածը, շարունակում է պայքարել դավաճան իշխանության դեմ՝  Ալմաթիում երեկ սկսված և ընթացող բանակցություններում շարունակվում է Հայաստանին և հայ ժողովրդին ստորացնող և կազմաքանդող կապիտուլյացիոն պայմանագրի քննարկումը: Միրզոյանարարատին պարտադրվում են պայմաններ, որը մեր ժողովրդի համար ունի արյունոտ ու կործանարար «խաղաղություն» անունը:   Իսկ […]

Իսրայելը  ռմբակոծում է Ռաֆահը, մարդիկ փախչում են /Տեսանյութ/

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)  Իսրայելին մեղադրում է Գազայի «միջնադարյան պաշարման» մեջ: Իսրայելը սկսել է ինտենսիվ կերպով ռմբակոծել Ռաֆահը, որի արդյունքում 110,000 պաղեստինցիներ փախչում են Ռաֆահից: Քաղաքում օգնությունը վերջանում է: Հիշեցնենք, որ հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ռուսաստանը ցամաքային հարձակում է իրականացրել Ուկրաինայում /Տեսանյութ/

Ուկրաինական ուժերը հակահարձակման են անցել ռուսական նոր գրոհը  կասեցնելու համար: Ռուսական բանակը, անցնելով հարձակման, փորձում է ստեղծել Պուտինի ծրագրած «բուֆերային գոտին»: Ռուսական ուժերը փորձել են  ցամաքային հարձակում իրականացրել՝ ներխուժելով Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի մարզ՝ կիրառելով հրետանային և կառավարվող օդային ռումբեր: Ուրբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը փորձել են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Վովչանսկ […]

Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 50 մարդ /Տեսանյութ/

Աֆղանստանի Բաղլան նահանգում առնվազն 50 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, հայտնել է Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել։ Պաշտոնյաները նշում են, որ բնակիչներն անպատրաստ են եղել ուժեղ հեղեղումներին: Նախարարության խոսնակը Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ հորդառատ անձրևներից հետո Բաղլանի ավելի քան հինգ թաղամասերում ջրհեղեղ է […]

Համացանցային ծանոթության արդյունքները՝ ապագա «կինը» տղամարդ է եղել.

Oddity Central-ի փոխանցմամբ՝  Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է: Համացանցային ծանոթության արդյունքում ինդոնեզացին առաջին հանդիպմանն իսկ սիրահարվել է: Տղամարդը խոստովանել է, որ իր «հարսնացուն» որոշ տարօրինակություններ ուներ, բայց իր մտքով երբեք չէր անցել, որ նա իրականում ծպտված տղամարդ է: Իրեն  Ադինդա Կանզա Ազզահրա ներկայացնող տղամարդը միշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված