Նիկոլը, Թուրքիա մեկնելուց առաջ, ամբողջացնում է իր ձեռքի տակ եղած հավաքական «փաթեթը»․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը, Թուրքիա մեկնելուց առաջ, ամբողջացնում է իր ձեռքի տակ եղած հավաքական «փաթեթը»։ Գրեթե բոլոր նախապայմանները առկա են, որպեսզի նա Անկարայում թուրքական տերերի հետ վերջնական համաձայնության գա, և մնացածը դառնա ընդամենը արարողակարգային փուլ։ Այսօր տեղի ունեցող գործընթացները որևէ առնչություն չունեն հայկական շահի կամ ազգային օրակարգի հետ։ […]