12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շերը` Հայաստան կատարած այցի մասին /ֆոտո/

Հանրահայտ երգչուհի Շերը /Շերիլին Սարգսյան/ Թվիթերի իր էջում խոսել է 1993 թվականին Հայաստան կատարած իր այցի մասին եւ լուսանկարներ է հրապարակել: «22 տարի առաջ ես օգնություն հասցրի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»,- գրել է երգչուհին:

Համաներում կլինի՞

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ քառօրյայի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համաներում է լինելու: «Նման տեղեկատվություն չունեմ, նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»,-պատասխանեց Գալուստ Սահակյանը:  

Ինչ է կատարվում ԱԳՆ-ում

Հայ օգտատերերը քննարկում են ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջը: Բանն այն է, որ www.mfa.am (ՀՀ արտգործնախարարության էջը) էջը ռուսերենով է բացվում, իսկ էջի վերեւի աջ անկյունում տեղադրված հղումը բացում է Ռուսաստանի դեսպանատան կոնտակտները` ընդ որում Ռուսաստանի դեսպանատան հղումը բոլոր լեզուներով բացվում է: 

Երբ ազգովի միասնական ենք

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ քառօրյան մեկնարկում է Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի միջոցառումներից անմիջապես հետո: Նա շնորհակալություն հայտնեց այդ միջոցառումների բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին, միազգային կազմակերպություններին, ԱԺ պատգամավորներին և մյուսներին, որոնց համատեղ ջանքերի արդյունքում այդ միջոցառումներն անցկացվեցին կազմակերպվածության, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով: «Այս օրերը ցույց տվեցին, որ երբ մենք ազգովի […]

Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, Ալիեւի փեսան` ոչ. ադրբեջանցիների հուսահատ պոռթկումը /վիդեո/

Շոումեն, Comedy Club-ի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանի ջանքերով ռուսական ТНТ հեռուստաընկերությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված տեսահոլովակ, որին մասնակցում էին հեռուստաընկերության հայտնի դեմքերը: Այս փաստը հուսահատության մեջ է գցել ադրբեջանցիներին: Ինչու Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, իսկ ադրբեջանցիները` ոչ, այս հարցը ստիպել է ադրբեջանական haqqin.az-ին ծավալուն ինքնաքննադատական վերլուծություն անել:  Հոդվածագիրը նշում է, որ ТНТ-ի վերոնշյալ տեսահոլովակում […]

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ես առաջին հայն եմ եւ սարսափած եմ. Լորդ Դարզի

Ապրիլի 24–ից առաջ huffingtonpost.com անգլալեզու կայքում հրապարակվել է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից համաշխարհային առողջապահական նորարարության ինստիտուտի տնօրեն, հայազգի լորդ Դարզիի խոսքը, որը մեջ ենք բերում interpress.am–ից. Այս ուրբաթ իմ հարազատների հետ ոգեկոչելու եմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք պետք է հիշենք միլիոնավոր մարդկանց, որոնց սպանել են, այդ թվում իմ ընտանիքի անդամներին, նաև տատիկիս, որին ճակատագրի բերումով […]

Կոչ հարեւան Վրաստանին

Հարևան Վրաստանը մինչ օրս չի ընդունել հայերի ցեղասպանությունը։ Նախօրեին Սամցխե–Ջավախեթիում տեղի ունեցած ջահերով երթի մասնակիցները Վրաստանի իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայերի ցեղասպանությունը, տեղեկացնում է novostink.ru-ն: Ապրիլի 23–ին, տեղի է ունեցել ջահերով երթ, որը նվիրված էր ապրիլի 24–ին նշվող՝ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Երթն ավարտվել է Ախալքալաքի բերդի մատույցներում, որտեղ մասնակիցներն այրել են Թուրքիայի դրոշը։ […]

Թուրքիան չպետք է անհանգստանա Հայաստանում Պուտինի ելույթից. Կրեմլը պատասխանել է

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է բացասաբար մեկնաբանի Պուտինի ելույթը Հայաստանում` Ծիծեռնակաբերդում: Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր գործընկեր է, հայտնում է “Интерфакс”-ը: «Մենք կարծում ենք, որ նախագահի մասնակցությունը հիշատակման արարողություններին չպետք է բացասաբար մեկնաբանվի Անկարայի կողմից: Շատ կարեւոր է ծանոթանալ Պուտինի ելույթի հետ: Եւ շատ կարեւոր […]

Վարդան Մինասյանը վերադառնում է

«Փյունիկ» ակումբի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ակումբի ղեկավարական կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Հարությունյանն ընտրվել է Փյունիկի փոխնախագահ: Հիշեցնենք, օրերս Ղազախստանի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել էր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի պաշտոնանկության մասին: Պաշտոնանկության պատճառը հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված