Ծառուկյանը երեքին էլ խոստումներ է տվել. Ժողովուրդ
Թեեւ ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյուսելում: Ծառուկյանի խոսնակը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որեւէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որեւէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: […]





































