«Ես տեսա Հիսուս Քրիստոսին` աննկարագրելի էր … » /վիդեո/
Ես չեմ վախենում առանց մարդկանց միայնությունից, ես վախենում եմ առանց Աստծո միայնությունից… Սուրբ Նիկոլայ
«Ապագայում մենք կտեսնենք , որ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում գիտությունն օգտակար է նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն: Գիտությունն օժտված է կարևորագույն արժանապատվությամբ, որպեսզի մարդկանց հաստատի առ Աստված եղած հավատի մեջ»: ԲԵԿՈՆ Ռոջեր- (1214-1292), անգլիացի փիլիսոփա, բնագետ, աստվածաբան:
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից: Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս […]
Մեր կյանքում ոչ մի բան պատահական չէ. Աստված մեր կյանքի անգամ ամենափոքր մանրամասնությունների համար է հոգ տանում: Նա մեր հանդեպ անտարբեր չէ: Աշխարհի երեսին մենք միայնակ չենք: Աստված մեզ շատ է սիրում. մենք ամեն վայրկյան նրա մտքում ենք, և Աստված մեզ պաշտպանում է: Մենք դա պիտի հասկանաք և ոչ մի բանից չվախենանք… Հայր Պորֆիրիոս
Փորձի՛ր ինձ, Աստվա՛ծ ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շավիղները, և տե՛ս, եթե իմ ճանապարհին անօրենություններ կան, առաջնորդի՛ր ինձ Քո հավիտենական ճանապարհներով։ Սաղմոս 138:23-24
Սիրում եմ քեզ, Տե՛ր, զորություն իմ. ո՛վ Տեր, պահպանի՛չ իմ, ապավե՛ն իմ և փրկի՛չ։ Աստված օգնականս է, ես հույսս դրել եմ նրա վրա. իմ ապավենն է, փրկությանս եղջյուրը, ինձ ընդունողը։ Սաղմոս 17:2,3
«Առյուծը առյուծ է՝ կին թե տղամարդ»,-Henaran.am-ի թղթակցին ասաց ազատամարտիկ, մահապարտների «Արծիվ 1» ջոկատի մահապարտ Սուսաննա Գալստյանը (Ռեմբո): Տիկին Սուսաննան պատերազմի դաշտ է գնացել իր կամքով, հետը տանելով 2 որդիներին և կռվել է զենքը ձեռքին: Եթե Աստված չանի կրկին պատերազմ լինի, արդեն պատկառելի տարիքում գտնվող այս կինը կրկին կօգտագործի իր փորձն ու մարտական դաշտում ձեռք բերած գիտելիքները: […]
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, մեր փրկիչ Աստվա՛ծ, Քո մեծ և փառավոր անվան համար: Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը Քո սուրբ անվան համար: Պարսպյա՛լ պահիր Քեզ ապավինած և հուսացած ժողովրդին սուրբ և պատվական խաչի հովանու ներքո՝ խաղաղությամբ: Փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց: Արժանի՛ արա գոհությամբ փառավորել Քեզ, Հորը և Սուրբ Հոգուն, այժմ և […]
























